Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները համակարգող մարմին կստեղծեն

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները համակարգող մարմին կստեղծեն
20.01.2015 | 22:03

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը քիչ առաջ ժամանեցին Գյումրի:
Մինչ քաղաք մտնելը, Հովսեփյանը և Բաստրիկինը եղան գերեզմանատանը, որտեղ ծաղկեպսակ դրեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին: Մինչ այդ Հովսեփյանի և Բաստրիկինի միջև դռնփակ հանդիպում է եղել և համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծել համակարգող մարմին:
Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ Ռուսաստանի ու Հայաստանի իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին: Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինեն հայկական իրավապահների կողմից իրականացվող քննության Ռուսաստանի իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից Գյումրիում տեղակայված ռազմաբազայի, Ռուսաստանի տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Բաստրիկինը վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը: Պաշտոնական այս հաղորդագրության մեջ չի ասվում գլխավոր կասկածյալին հայ իրավապահներին հանձնելու մասին:

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ