Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

BBC-ն հանել է Մոհամեդ մարգարեի պատկերը ցուցադրելու արգելքը

BBC-ն հանել է Մոհամեդ մարգարեի պատկերը ցուցադրելու արգելքը
11.01.2015 | 11:40

BBC-ն հրաժարվել է իր ծրագրերում Մոհամեդ մարգարեի պատկերի արգելքից՝ հայտնում է The Independent-ը: Իսլամում բարձրյալի որևէ պատկերի արգելքի վերացման պատճառ են դարձել հունվարի 7-ի ահաբեկչությունները Փարիզում: Հեռուստաալիքի լուրերում ցուցադրվել են ահաբեկչության պատճառ դարձած ծաղրանկարները, իսկ հունվարի 8-ին Դևիդ Դիմբլբին եթերում կարդացել է BBC-ի կանոնակարգից հատվածներ, որ մարգարեն որևէ տեսքով կամ ձևով չպետք է հայտնվի ծրագրերում: Դրանից անմիջապես հետո BBC-ն հայտարարել է, որ կանոնները հնացել են ու վերանայվում են և ծրագրերի հեղինակներն ազատ են ինքնուրույն որոշելու այդ հարցը, միայն անհրաժեշտ է հաշվի առնել խմբագրական քաղաքականության խորհրդի կարծիքը:

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ