Հազարավոր ֆրանսիացիներ հարգանքի տուրք կմատուցեն «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրությունում ահաբեկչության զոհերին Փարիզում, Նանտում, Բեզանսոնում, Թուլուզում, Ստրասբուրգում, Բորդոյում, Լիոնում և այլ քաղաքներում: Ակցիաների կազմակերպիչները հիմնականում լրագրողներն են, որ հայրենակիցներին կոչ են արել փողոց դուրս գալ ոչ միայն ի հիշատակ զոհերի, այլև պաշտպանելու ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը: