ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ռուսաստանի օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով

Ռուսաստանի օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով
01.10.2014 | 17:52

Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու գործարարի առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում վերջինին կալանքի տակ պահելու հիմքերը:
Կարևորելով Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կատարվում են ընթացիկ աշխատանքներ, և արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ հայ գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 15-ին ՌԴ Անվտանգության դաշնության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել: Նրան մեղադրում են դեռևս 2008 թ. «Башнефть» ընկերության վաճառքի ժամանակ իրականացրած ֆինանսական մեքենայությունների ու փողերի լվացման մեջ:

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ