Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հայաստանում ում էր ձեռնտու Լևոն Հայրապետյանի կալանավորումը

Հայաստանում ում էր ձեռնտու Լևոն Հայրապետյանի կալանավորումը
18.07.2014 | 15:21

Հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության առնչությամբ վարկածների պակաս չկա: Հենց սկզբից, ի թիվս որոշ շահագրգիռ ուժերի, շրջանառվում էր նաև դրանում հայկական հետքի առկայությունը:

Թե որքան է հայ որոշ պաշտոնյաների «մատը» խառն այս գործարարի, որը քիչ ներդրումներ չի արել Հայաստանի, հատկապես Արցախի համար, ձերբակալության մեջ, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ իշխանությունում բարձր դիրք զբաղեցնող որոշ անհատների, եթե սրտով էլ չէ, ապա շատ ձեռնտու է:
Հայկական քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ մեզ հետ զրույցում նշեցին, թե բացառում են, որ նման «նախաձեռնություն» հենց հայկական կողմը ցուցաբերեր, բայց վերջին շրջանում Լևոն Հայրապետյանի և որոշ բարձրաստիճան այրերի ջրերը նույն առվով չէին հոսում, ուստի նրանք չեն էլ կարողանում թաքցնել իրենց «ոգևորությունը» այս կալանավորման առնչությամբ:
Ի դեպ, այս գործի վերաբերյալ երեկ ուշագրավ հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նկատելով. «Եթե մարդիկ օրենք են խախտում և կալանավորվում են, մենք ի՞նչ կարող ենք անել»: Մեկնաբանություններն ավելորդ են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ