Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Որպեսզի պարտությունը չդառնա անխուսափելի

Որպեսզի պարտությունը չդառնա անխուսափելի
14.07.2014 | 16:52

Մեկ տարի առաջ, ամռան թեժ օրերին, ազատամարտիկները հետևողականորեն պայքարում էին` հավաքվելով Ազատության հրապարակում և ՀՀ գլխավոր դատախազությանը մերձակա այգում: Նրանք արծարծում էին սոցիալականից մինչև քաղաքական խնդիրներ` պահանջելով, որ օրվա իշխանությունները լուծում տան դրանց: Նրանցից Վլադիմիր Ավետիսյանին ազատազրկեցին, և իրավապաշտպան առանձին կազմակերպություններ նրան ճանաչում են որպես քաղբանտարկյալ:

Ազատամարտիկները մեկ-երկու, ոչ այնքան բազմամարդ հանրահավաքներ էլ անցկացրին անցյալ տարվա աշնանը, քննադատեցին իշխանություններին: Իսկ հիմա լուռ են: Ի՞նչ է փոխվել:
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ իրենք պասիվ չեն, այլ զբաղված են մեծ ճակատամարտից առաջ կառույցները ամրացնելով:
«Մեր պայքարը չպետք է մնա առանց արդյունքի և առանց հաղթանակի: Ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում` այս անգամ, վերջին անգամ»,- ասաց մեր զրուցակիցը:
Վարդան Մալխասյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ամերիկյան կողմն արդեն անթաքույց հայտարարում է Լեռնային Ղարաբաղին կից ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, ՌԴ-ն իր հերթին է ճնշումներ գործադրում և զենք մատակարարում Ադրբեջանին, ՀՀ սահմանամերձ շրջաններում հաճախակի են դարձել միջադեպերը:
Վարդան Մալխասյանը վստահեցնում է, որ ազատամարտիկներն անտարբեր չեն, ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը հավաքվում է շաբաթը մեկ անգամ, նրանց միանում են նոր ուժեր:
«Վիճակն օրհասական է, մեր երկրի լինելության խնդիրն է լուծվում: Եթե այս իշխանությունների օրոք սկսվի պատերազմ, ապա այդ պատերազմը տանուլ է տրվելու: Եթե ներքին ճակատում պարտվում ես, արտաքին ճակատում պարտությունը դառնում է անխուսափելի»,- ասաց նա:
Վարդան Մալխասյանը նշեց, որ այսօր նախապատրաստվում են աշնանը գործողություններ իրականացնելուն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ