Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

«Թող կանչեն, հարցնեն, թե Վալերի Օսիպյանն ինձ հետ ինչ էր խոսում»

«Թող կանչեն, հարցնեն, թե Վալերի Օսիպյանն ինձ հետ ինչ էր խոսում»
09.07.2014 | 15:47

Հերթական անգամ Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարության՝ մեկ ժամ ուշ սկսելը դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատճառաբանեց դատարան մուտք գործելու հետ կապված խնդիրներով:

Իսկ դատը սկսվեց փաստաբաններ Արա Զաքարյանի ու Ինեսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդություններով, որոնք վերաբերում էին տեսաերիզների զննությանը: Ինեսա Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Երևանի Մաշտոցի պողոտայում, նոյեմբերի 5-ին, երթի մասնակիցների թիվը չի գերազանցել հիսունը: Երթը դադարեցվել է մինչև Մաշտոցի պողոտա դուրս գալը, իսկ բախումը սկսվել է այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանը հանգստության կոչ է արել: Ինեսա Պետրոսյանն իր հայտարարության մեջ նշեց, որ Շանթ Հարությունյանի պարանոցից բռնել են հետևից և կիրառել բռնություն, իսկ նրա որդին՝ Շահենը, տեսնելով, թե ինչպես են հորը բռնության ենթարկում, բղավել է:
Այնուհետև դատարանին հարց ուղղեց Շանթ Հարությունյանը: Նա հետաքրքրվեց, թե ոստիկանն իրավունք ունի՞ սադրանքներ անելու և անպատիժ մնալու օրենսդրությամբ: Շանթ Հարությունյանն ասաց, որ ժամանակին ինքն ասել է, որ քննությունը պետք է անցկացնի մեկ այլ մարմին, ոչ թե ոստիկանությունը, քանի որ ոստիկանությունը շահագրգիռ կողմ է և քաղաքական հաշվեհարդար է տեսնում: Նա ասաց, որ, եթե լիներ համակողմանի քննություն, ապա կպարզեր, թե ինչպես է մի անձ իրեն սադրանքների ենթարկել, հայհոյել և հետո ասել՝ ինձ սա՛ էր պետք: Հետո Շանթը հիշեցրեց, որ Վալերի Օսիպյանն իրեն թևանցուկ է արել, խոսել, սակայն քննիչները մինչ օրս չեն հետաքրքրվել, թե իրենք ինչ էին խոսում: Նա պահանջեց, որ Վ. Օսիպյանը գա, ներկայանա դատարան, և բեսպրեդել որակեց այն փաստը, որ նրան ճանաչում են տուժող:
«Մարդասպանին էլ կարող եք ներկայացնել որպես տուժող»,- ասաց Շանթը: Հետո նա դատարանին հարց ուղղեց, թե ինքն ունի՞ իրավունք ինքնապաշտպանության:
Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հիշեցնում է 1920 թվականի իրավիճակը: Նա նկատեց, որ այն ժամանակ էլ, հիմա էլ, բանակի վերնախավը կազմված էր ՌԴ-ին նվիրված սպաներով: Եվ այս նմանությունները, ըստ Ալեք Պողոսյանի, հիմքեր են տալիս ենթադրելու, որ կարող է կրկնվել 1920 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունն ու անվտանգությունը: Ալեք Պողոսյանի դիտարկմամբ՝ քանի դեռ ՌԴ-ն չի հրաժարվել ռուս-թուրքական պայմանագրից, չի կարող համարվել Հայաստանի դաշնակիցը:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն իր խոսքում նկատեց, որ ամբողջ թատրոնի գնահատականը տվել է ժողովուրդը, որը գոռացել է՝ թուրքեր: Հետո նա ասաց, որ առանց այն էլ Մարտի 1-ից հետո ոստիկանության և ժողովրդի միջև առաջացել է խոր անջրպետ:
«Ինչու՞ եք խորացնում այդ անջրպետը»,- հարց ուղղեց Վարդան Վարդանյանը:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն էլ ասաց, որ Կրեմլի հրահանգով Հայաստանի իշխանությունները դատարկում են Հայաստանը, հիմնականում գյուղերը, քանի որ գյուղերը երկրի ողնաշարն են:
«Խփել եմ, այո՛, որովհետև հարձակվել են ընկերներիս վրա, մեզ սադրանքների են ենթարկել, մենք էլ ինքնապաշտպանվել ենք»,- անցյալ տարի Երևանի Մաշտոցի պողոտայում իր գործողություններն այսպես ներկայացրեց Ավետիս Ավետիսյանը:
Ամբաստանյալ Սևակ Հովհաննիսյանն էլ ասաց, որ քսան տարի շարունակ երկրում իրականացվող թալանը, ներքին թշնամու ագրեսիան հանգեցրել են 1,5 միլիոն հայերի արտագաղթին:
Դատավորը հայտարարեց ընդմիջում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ