Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ավետիսյանի գործով դատական վճռի հրապարակումը հետաձգվել է

Ավետիսյանի գործով դատական վճռի հրապարակումը հետաձգվել է
07.07.2014 | 16:05

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական վճռի հրապարակումն այսօր հետաձգվել է անորոշ ժամանակով: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը չի ներկայացել դատարան և օգնականի միջոցով փոխանցել է, որ վատառողջ է:
Նշենք, որ հունիսի 30-ին կայացած դատական նիստում Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ամեն ինչ սարքած է, որովհետև ես դուրս էի եկել պայքարի»: Ավետիսյանը նշել է, թե իր պայքարի ընթացքում իրեն բազմիցս զգուշացրել են, որ գլխին «սարքելու են և ձերբակալելու»: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի թիվ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն): Մեղադրողը նրա համար պահանջել է 6 տարի 6 ամիս ազատազրկում և 864 հազարր դրամի բռնագանձում:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ