Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ՄԻՊ աշխատակազմը տարակուսում է արդարադատության նախարարության «դանդաղկոտ» գործելաոճից

ՄԻՊ աշխատակազմը տարակուսում է արդարադատության նախարարության «դանդաղկոտ» գործելաոճից
07.07.2014 | 13:51

Արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Այս մասին ասվում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: ՄԻ պաշտպանն արդեն «տևական ժամանակ» այդ մասին տեղեկացրել է արդարադատության նախարարին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել` համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ:
Ըստ պաշտպանի ուսումնասիրության՝ «Կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգն» ուղղակիորեն հակասում է Քրեական դատավարության ու Քրեակատարողական օրենսգրքերին և «Փաստաբանության մասին» ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքներին: Նշյալ օրենքներով փաստաբանն իրավունք ունի առանձին և անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց հանդիպումների քանակի ու տևողության որևէ սահմանափակման»: Նշվում է, սակայն, որ տվյալ օրենքներին հակասող կառավարության որոշման պատճառով «կոպտորեն ոտնահարվում են» ազատազրկվածների իրավունքները:
Մայիսի 19-ին ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին գրություն է ուղարկել, որով առաջարկել է «ուղղորդվել իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի գործողության սկզբունքով, ձեռնարկել միջոցներ փաստաբանների և ազատազրկվածների տեսակցության իրավունքի լիարժեք վերականգնման և կանոնակարգն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ»: Արդարադատության նախարարը հայտնել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այլ երկրներում կիրառվող լավագույն փորձը և օրենսդրական բարեփոխումների ընթացքում առաջնորդվել այդ փորձով: Նախարարը, միաժամանակ, ակնկալել է ՄԻՊ աշխատակազմի աջակցությունը: Այնուհետև, մայիսի 30-ին տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որից հետո նրանք իրականացրել են «խորքային ուսումնասիրություն» և պարզել, որ «Եվրոպական դատարանը փաստաբանի հետ տեսակցությունների սահմանափակումները կամ դատական պաշտպանությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակի անբավարարությունն առանձին դեպքերում դիտարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում»:
Հունիսի 23-ին ՄԻՊ աշխատակազմը արդարադատության նախարարին է ուղարկել իր կողմից արված միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները և որոշումների պատճենները, սակայն, ինչպես նշվում է հաղրոդագրության մեջ, «մինչ օրս համարժեք քայլեր չեն ձեռնարկվել և չի վերացվել ակնհայտ օրենսդրական հակասությունը»: Պաշտպանի աշխատակազմը տարակուսում է, որ օրենսդրական նման «ակնհայտ հակասության և իրավունքների համատարած խախտման պարագայում» արդարադատության նախարարությունը նման «դանդաղկոտ» գործելաոճ է դրսևորում:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ