Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ՌԴ միգրացիոն օրենքների ապագա փոփոխություններ

ՌԴ միգրացիոն օրենքների ապագա փոփոխություններ
04.07.2014 | 14:56

Ռուսաստանում հեշտացվելու է երկու երկրների քաղաքացիների գտնվելու կարգը:
Առաջին համաձայնագրով՝ կողմերի՝ տարածք մուտք գործելուց հետո քաղաքացիները գործող կարգով պահանջվող 7 օրվա փոխարեն կարող են հաշվառման կանգնել 30 օրում: «Եվ եթե այդ ժամկետը խախտվում է, առաջանում են անցանկալի հետևանքներ՝ ընդհուպ մինչև մուտքի արգելանք երեք տարի ժամկետով», - ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Գործող կարգով, այն ՀՀ քաղաքացին, ով ցանկանում է Ռուսաստանում որևէ գործունեություն ծավալել, դիմում է համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո միայն կարող է ստանալ դրական կամ բացասական պատասխան: Եգանյանի խոսքով՝ առաջարկված երկրորդ համաձայնագրով վերացվում է լրացուցիչ թույլտվության անհրաժեշտությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Եգանյանը նշեց, որ հայկական և ռուսական կողմերը դեռևս տարեսկզբից են աշխատել այս համաձայնագրի տեքստի վրա: Ռուսաստանում դեռ չի ավարտվել նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցման փուլը: Այս համաձայնագրերով աշխատաշուկան դառնում է միասնական. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, նպաստավոր պայմանները մեր քաղաքացիների համար շատ դյուրություններ կբերեն»:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ