Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է

Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է
02.07.2014 | 10:53

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի Նանտերե արվարձանում` դատական գործընթացի վրա ճնշում բանեցնելու գործով հարցաքննության համար: Քննությունը փորձում է պարզել, թե Սարկոզին, որ Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թթ., բարձրաստիճան դատավորին նոր պաշտոն խոստացե՞լ է Մոնակոյում` արժեքավոր տեղեկատվության դիմաց:
Սարկոզիից բացի, հարցաքննության են կանչվել վերաքննիչ դատարանի երկու դատավորներ: Սա Ֆրանսիայում նախկին նախագահի ձերբակալության առաջին դեպքն է: Սարկոզին կարող է պահվել 24 ժամ, կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ օրով:

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ