Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Արդարադատության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Արդարադատության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
28.06.2014 | 13:15

Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին։

Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Էպրեխտը անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Հովհաննես Մանուկյանն էլ նշել է, որ խնդրի լուծման հարցում Հայաստանն ապավինում է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի փորձառությանը։
Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։
Հանդիպմանը կարևորվել է նաև ԿԽՄԿ-ի և Հայաստանի արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը։

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ