Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

«Գլխավոր դատախազությունը խախտել է մարդու իրավունքը»

«Գլխավոր դատախազությունը խախտել է մարդու իրավունքը»
28.06.2014 | 12:32

Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության արդյունքում խախտվել է մարդու իրավունքը: Այսպես, Երևանի բնակչուհին դիմել էր հետաքննության մարմնին՝ հայտնելով, որ քրոջ դուստրը կեղծիքների միջոցով փորձել է տիրանալ իրենց հայրական տանը: Հետաքննության մարմինը քրեական գործ չէր հարուցել, բայց ոչ էլ մերժել էր գործի հարուցումը, դրանով իսկ քաղաքացին զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից: Փաստորեն, գլխավոր դատախազության թողտվության պայմաններում քաղաքացին զրկվել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:

Մինչդեռ, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, գլխավոր դատախազությունը բացառիկ լիազորություն ունի ստուգելու, թե հետաքննության մարմինն ինչպես է կատարում հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջները, ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել հետաքննության մարմնի գտնվելու վայրում:
Դատախազությունը, սակայն, անտեսելով Սահմանադրության ու «Դատախազության մասին» օրենքի պահանջները, պաշտպանի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ Երևանի բնակչուհու «դիմումի ստուգումը վերջինիս իրավունքների սահմանափակմանը կամ խախտմանը չի հանգեցրել»: Միևնույն ժամանակ, միայն պաշտպանի միջամտությունից հետո որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը: Մինչդեռ, եթե դատախազությունը պատշաճ վերահսկեր հետաքննական և նախաքննական մարմինների գործողությունների օրինականությունը, ապա չէր խախտվի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
Արդյունքում Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:
Օմբուդսմենը գլխավոր դատախազությանն առաջարկում է ուժեղացնել օրինականությունը հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման, գրանցման, ընթացք տալու գործում, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց:

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ