Խորհրդարանական պատերը բացահայտորեն բարերար ներգործություն ունեն ՀԱԿ համակարգող, այժմ նաև խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի վրա. օրավուր նա դառնում է եթե ոչ իրատես, համենայն դեպս պայծառատես: Իր վերջին ասուլիսում Լևոն Զուրաբյանը մարգարեացել է, որ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ոչ թե ՀԱԿ-ից, այլ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից: Լևոն Զուրաբյանը իրավացիորեն գտնում է, որ ՀԱԿ-ը և ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը միմյանցից տարբեր են: Գրասենյակից դուրս գալով` Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել գրասենյակում գործող շտաբից: Ընդամենը: Նա դեռ ՀԱԿ-ի անդամ է: Մնում է` Դավիթ Շահնազարյանի հումորի զգացումն էլ հերիքի` Լևոն Զուրաբյանին պարզաբանելու իր մտադրությունները և մտադրությունների իրավական հիմքերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ