Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր

Երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր
25.06.2012 | 15:04

Չինաստանի հարավարևմտյան շրջանում` Պեկինից 2340 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհվել է 4, վիրավորվել` 100 մարդ:
Աղետից առավել տուժել են Յուան և Չժուան մարզերը: Աղետի գոտի են ժամանել փրկարարներն ու բժիշկները: Մարդկանց տրամադրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ` վրաններ, տաք ծածկոցներ, հագուստ:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ