21.06.2019|
02:05
Շուրջ մեկ տարվա դիտարկումներից հետո կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոլորտներից բացի, նաև իրավունքից, իրավաբանությունից նույնիսկ բավարար չափով գլուխ չի հանում, թեև նրա հակասահմանադրական քայլերը, հակաօրինական ցուցումները, կարծում ենք, դրանով չեն պայմանավորված, քանի որ որքան էլ անտեղյակ լիներ իրավունքի ոլորտին, չէր կարող այդքան անտեղյակ լինել։ Բայց մի՞թե քրեական իրավունքին և ՀՀ քրեական օրենսգրքին անտեղյակ է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։