Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչը որոշում է կայացրել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները՝ հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:
Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:
«Ո՜չ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի՝ գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։
Իսրայելը Գազայի հատվածում իսկական եղեռնագործությունների շարք է իրականացնում, ճիշտ այնպես, ինչպես Իսրայելի ծառա Ադրբեջանն էր իրականացնում Արցախում հայերի նկատմամբ։ Իսրայելը հրթիռակոծել է Գազայի երկու դպրոցներ, ինչի արդյունքում կա 40-ից ավելի զոհ...