Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ՝ ասել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ:
Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը։ Այսօր հարցաքննվեցին գործով վկաներ՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ավետիսյանների հարսի՝ 24-ամյա Արաքսյա Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը։
Հունվարի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկրորդեց հրաժարականը և հիմա Հայաստանում թափուր է հասարակական նշանակություն ունեցող երկրորդ պաշտոնը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կարծես սովորություն է դարձրել մեզանում կատարվող ամեն իրադարձության առնչությամբ իր «կծու, թթու» տեսակետը հայտնել, «դատապարտող» հայտարարություններ անել:
Հայտնի փաստաբան Ամալ Քլունին առաջարկել է պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Երկու օր է՝ ողջ համացանցը ողողված է Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման շուրջ մեկնաբանություններով: Մեկ դարից ավելի պատմություն ունեցող այս շենքը թեև պատմամշակութային հուշարձաններից ցանկում չէր, բայց երևանցիների համար բավականին թանկ կառույց էր: