Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին` ասաց, որ Ընտրական օրենսգրքով առաջարկված մոդելը կլասիկ համամասնական ընտրության մոդել է, ինչը փաստում է նաև միջազգային փորձը:
Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։
ԱՄՆ-ում մշակույթ է ձևավորվել, որի ժամանակ մարդիկ մշտապես զենք են վերցնում ձեռքը: Դա փոխելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ՝ կարծում է նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը:
Իրանի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Բաբակ Զանջանին, ու նրա երկու օգնականները մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի, խաբեբայության և այլ տնտեսական հանցագործությունների մեջ և մահվան դատապարտվել:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին և Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանին:
Թուրքական ընդդիմադիր IMC TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։