ՏՀՏ ոլորտի ավելի քան 250 ընկերություն պահանջում է ստեղծել նախարարություն
21.05.2012 | 12:17
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հանդես է եկել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմին՝ նախարարություն ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարությանը միացել են մի շարք ասոցիացիաներ, տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտի տասնյակ ընկերություններ։ Ինչպես «Իրատես de facto»-ին տեղեկացրեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մայիսի 25-ին` ժամը 16.00-ին, «Կոնգրես» հյուրանոցում կանցկացվի համաժողով, որտեղ կներկայացվի տեղեկատվական համայնքի դիրքորոշումը նոր նախարարության ստեղծման անհրաժեշտության շուրջ, ինչպես նաև հնարավորություն կտրվի, ԻՏՁՄ անդամ ընկերություններից բացի, ոլորտի մյուս ընկերություններին ստորագրելու հայտարարության տակ։ Ենթադրվում է, որ մոտ 250 ընկերություն կմիանա այդ փաստաթղթին։
Կարեն Վարդանյանը համոզմունք է հայտնում, որ վաղ թե ուշ նախարարությունը ստեղծվելու է, և հիմա ՀՀ նախագահի համար լավ հնարավորություն է առաջացել դա անելու։ «Մեզ համար ակնհայտ է, որ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական կառավարումից զուրկ է, չկա որևէ շահագրգիռ նախարարություն այս ոլորտի հետ կապված։ Մենք այդ հարցը պետք է լուծենք, առավել ևս, որ ՏՀՏ-ն միակ ճյուղն է, որ որպես լոկոմոտիվ ծառայում է տնտեսության մյուս բոլոր բնագավառների համար»,- նշում է Կարեն Վարդանյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «451° ըստ Ֆարենհայթի»
- ՈՒրիշ տեղ չկա՞ր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
Մեկնաբանություններ