Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    15.04.2014| 11:19
    ...թե դեռ կառավարությունը չձևավորած, դեռ պորտֆելներ չստանձնած Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները արդեն իսկ սկսել են պայքարել իրենց չսիրած մարդկանց ու պաշտոնյաների դեմ:
  • Ասում են...

    Ասում են...

    11.04.2014| 00:52
    ...թե Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս: Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ:
  • Ասում են...

    Ասում են...

    08.04.2014| 00:30
    ...թե իրականում, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ ոչիշխանական չորս ուժերի պայքարի ողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը, Քոչարյանի թիկունքում, խոր պայմանավորվածությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ. արտաքնապես կռիվ տալով Քոչարյանի համար, իրականում խաղացել է Սերժ Սարգսյանի դաշտում` հօգուտ Հովիկ Աբրահամյանի:
  • Ասում են...

    Ասում են...

    04.04.2014| 00:55
    ...թե մի նեղ շրջանակում ՀՀ ոստիկանապետ Գասպարյանն ասել է` Հայաստանում «Մայդան» չի լինելու, սա պետք է բոլորը հասկանան:
  • Ասում են...

    Ասում են...

    01.04.2014| 00:48
    ... թե վերջին «կոնսոլիդացիոն» համերաշխությունից, նույն բարիկադներում իշխանությունների դեմ ցնցումներ անելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող կայքերը հեռացրել են ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նախկինում` տարիներ առաջ գրված բոլոր «հետաքրքիր» նյութերն ու նկարները, որպեսզի «բարիկադների» մյուս կողմում գտնվողները չօգտվեն այդ հարուստ արխիվից` մեջբերումներ անեն ի վնաս «կոնսոլիդացիայի» ու նրա «գծի»:
  • Ասում են...

    Ասում են...

    28.03.2014| 00:28
    ...թե օրերս Ծառուկյանն առանձին-առանձին իր մոտ է կանչել Վահե Հովհաննիսյանին ու Նաիրա Զոհրաբյանին, փորձելով հասկանալ, թե ինչպես է կուսակցությունից արտահոսք եղել` օրերս Հրազդանում տեղի ունեցած դեպքի` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանի զարմիկ, ԲՀԿ այժմյան պատգամավոր Դավիթ Քոչարյանի արձակած կրակոցների մասին:
  • Ասում են...

    Ասում են...

    25.03.2014| 00:09
    ...թե Սերժ Սարգսյանն առայժմ կարողանում է կառավարել «կուտակայինի» հաշվով կազմակերպվող միտինգային քաոսը:
  • Ասում են...

    Ասում են...

    20.03.2014| 23:58
    ...թե շուտով Ռուսաստանի օրինակով Հայաստանում, որը պատրաստվում է մաս կազմելու Մաքսային միությանը, նույնպես կսկսվի համակարգված գրաքննությունը` լրատվամիջոցների, ազատ մտքի, արևմտյան-եվրոպական արժեքներ «տարածողների» նկատմամբ, որոնք այս փուլում խոշորացույցի տակ «ուսումնասիրվում» են, թե որ կողմից պետք է «գրոհի» ենթարկվեն:
  • Ասում են...

    Ասում են...

    18.03.2014| 00:51
    ...թե ֆեյքերի մասին օրինագծով՝ թե՛ ՀՀԿ-ն, առավել ևս՝ ԲՀԿ-ն, ինչպես նաև մյուս կուսակցություններն ուզում են սոցցանցերը մաքրել իրենց իսկ ներդրած ֆեյքերից, որոնք անչափ թանկ են նստում:
  • Ասում են...

    Ասում են...

    14.03.2014| 01:25
    ...թե վերջին շրջանում ԱԺ-ում կրկին փորձեր են արվում խորհրդարանական ճգնաժամ «ստեղծելու», որի ընթացքում սպիտակ ձիու վրա կհայտնվի ԱԺ նախագահը ու կկարգավորի բոլոր հարցերը: «Գովազդի մասին» օրենքը եկավ ապացուցելու, որ պառլամենտում ու ՀՀԿ-ի ներսում առավոտներն այնքան էլ խաղաղ չեն, ու խաղաղ չեն առաջին հերթին տնտեսական ազդեցությունների գոտում: