12.02.2019|
02:38
Աշխարհում ի՞նչը վերջ չի ունեցել, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ մրցաշրջանի առաջնությունները վերջ չունենան: Փոքր-ինչ փիլիսոփայական նման սկզբի համար ավելի քան առարկայական հիմք կա: Բանն այն է, որ այդ առաջնություններից առնվազն երկուսի՝ Ֆրանսիայի ու Իտալիայի չեմպիոնի հարցը կանխորոշված է, եթե, իհարկե, ֆորսմաժորային բան չլինի, որի հնարավորությունը, բոլոր դեպքերում, եկեք չբացառենք: