01.03.2019|
04:25
Հարկավ կարիք չկա ֆուտբոլասերին, իսկ տվյալ դեպքում Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին հիշեցնել (բայց ինչու՞ կոնկրետ հիշատակումով չխոսենք), թե գավաթային առաջին հանդիպումից հետո բարձր տրամադրության ինչ խանդավառ դրսևորումներ էին նրանց մոտ: Հիշելը որ հիշել ենք, մինչև վերջ հիշենք. կատալոնյան դիմակայությունից հետո լուսատախտակի վրա 1:1 հաշիվն էր, ինչը նշանակում էր, որ մադրիդյանը «Բարսելոնը» պարտությամբ էր սկսում, քանզի անգամ 0:0 հաշիվն էր նրան գավաթային կիսաեզրափակչից դուրս գցում: