Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Ընկերականները սկսվեցին

    Ընկերականները սկսվեցին

    23.05.2012| 05:01
    Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Լեհաստանի ֆուտբոլի ընտրանին Կլագենֆուրտում ընկերական հանդիպում է ունեցել Լատվիայի հավաքականի հետ ու հաղթել 1:0 հաշվով: Եվրոպական եզրափակչին նախապատրաստվող լեհական ընտրանին հանդես է եկել փորձարարական կազմով: Խաղին չեն մասնակցել ընթացիկ առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բունդեսլիգայի առաջնության չեմպիոն ու գավաթակիր դարձած Պիշչեկը, Լեւանդովսկին ու Բլաշչիկովսկին:
  • Հարցականի տակ է

    Հարցականի տակ է

    23.05.2012| 04:08
    Աշխարհահռչակ խորվաթ բարձրացատկորդ Բլանկա Վլասիչն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լոնդոնի օլիմպիական խաղերը: Ճիշտ է, իր իսկ խոստովանությամբ վերջնական վճիռը նա կկայացնի ամենավերջին պահին, սակայն ակնհայտ է, որ տարեսկզբին կրած ծանր վիրահատությունից հետո վերականգնողական կուրսը ցանկալի ընթացք չունի:
  • Առաջինը` իսպանացիների հետ

    Առաջինը` իսպանացիների հետ

    22.05.2012| 10:49
    Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 23-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականն իր առաջինը խաղը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ: Հաջորդաբար մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են լինելու բելգիացիներն (մայիսի 25) ու իտալացիները (մայիսի 28):
  • Գոլառատ տուր

    Գոլառատ տուր

    22.05.2012| 01:30
    Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրում զարմանալի գոլային ծարավով են աչքի ընկել մրցակիցներին հյուրընկալած տանտերերից երեքը. «Շիրակն» ու «Փյունիկը» չորսական անպատասխան գնդակ են ուղարկել «Արարատի» ու «Բանանցի» դարպասները: Նույնքան անգամ «Իմպուլսի» դարպասը գրավել է նաև «Միկան», սակայն սեփականը չի կարողացել պահել անառիկ: Այստեղ խաղն ավարտվել է 4:2 հաշվով:
  • Կրկին հավասարություն է

    Կրկին հավասարություն է

    22.05.2012| 01:28
    Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայում ընթացող Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտի յոթերորդ տուրում իսրայելցի գրոսմայստերը վերջապես կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու անցնել առաջ: Երեսունութերորդ քայլում հայտնվելով անելանելի վիճակի մեջ` սևերով խաղացող աշխարհի չեմպիոնը հարկադրված եղավ ընդունելու իր պարտությունը: Սակայն 8-րդ տուրում Անանդը շատ արագ վերականգնեց հաշվի հավասարությունը:
  • Русские играют в хоккей

    Русские играют в хоккей

    22.05.2012| 01:25
    Ֆինլանդիայում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը, ավարտվեց Ռուսաստանի ընտրանու փայլուն հաղթանակով: Խմբայինները հաշված` ռուս հոկեյիստները խաղացին տասը խաղ, տասում էլ հաղթանակ տարան, նաև դրանց մեջ չկար մեկը, որ կասկածի տակ դներ նրանց ակնհայտ գերազանցությունը:
  • Հաղթողներին չեն դատում

    Հաղթողներին չեն դատում

    22.05.2012| 01:22
    Եվրոպայի չեմպիոնների լիգայի «Մրցաշրջան 2011-2012»-ն արդեն անցյալ է, հաղթողը` թիմ, որն իր պատմության մեջ առաջին անգամ արժանացավ պատվավոր տիտղոսին, մարզիչը` մարդ, ում ճակատագիրն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում այսօր էլ օդի մեջ կախված է, թեպետ բոլոր գրված ու չգրված օրենքներով հաղթողներինն է այս կյանքը, և այդ նրանք են, որ պրոբլեմներ պիտի չունենան: Այո, «Չելսին» տիրացավ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսին, բայց որքան էլ դա այդպես է, միևնույն է, նա լավագույնը չէ: Ավելին, լավագույնների եռյակում էլ չէ: Հնգյակում էլ չէ:
  • Այսքանից հետո ո՞վ կզորի հակառակն ասելու

    Այսքանից հետո ո՞վ կզորի հակառակն ասելու

    22.05.2012| 01:18
    Մայիսի տասնութին ավարտվեց ծանրամարտի մինչև քսան տարեկանների աշխարհի առաջնությունը: Գվատեմալայում Հայաստանը ներկայացված էր սամաղարցի Անդրանիկ Կարապետյանով (69 կգ) ու գյումրեցի գերծանրքաշային Գոռ Մինասյանով: Ճիշտ է, տղաների մրցելույթի արդյունքում ոսկի չունեցանք, այլ մեկ փոքր արծաթե և երկու բրոնզե մեդալ (դրանցից մեկը՝ մեծ), սակայն շատ ավելի տպավորիչ է դրանք ապահոված կիլոգրամների թվային արտահայտությունը:
  • «Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

    «Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

    20.05.2012| 10:25
    «Չելսի» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Լոնդոնում՝ նշելու իրենց ակումբի հաղթանակը չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նշենք, որ հաղթելով Մյունխենի «Բավարիային»`«Չելսին» դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որ նվաճել է չեմպիոնների լիգայի գավաթը:
  • Լավ ավարտի ակնկալիքով

    Լավ ավարտի ակնկալիքով

    18.05.2012| 10:40
    Գվատեմալայի Անտիգուա քաղաքում ավարտին է մոտենում մինչև քսան տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս պահի դրությամբ Չինաստանի տղաների ընտրանին թիմային հաշվարկով այնպիսի գերազանցություն է ապահովել մասնակից մյուս երկրների նկատմամբ, որ միայն զարմանք ու հիացք է առաջացնում: Նրանք ոսկե մեդալների են արժանացել 56 (Քսյոնգ Չեն` 260 կգ), 62 (Չեն Մաո` 300 կգ), 69 (Չաո Յու` 342 կգ), 85 (Հուասոնգ Ժանգ` 359 կգ) քաշային կարգերում` հնարավոր ութից չորսում: