22.12.2020|
01:57
Սկուդետեում եղած հետաքրքրությունը ոնց որ թե անցնում է և Ֆրանսիո կողմերը։ Նկատի ունենք այն, որ աղյուսակի վերնամասում այստեղ էլ նոր դեմքեր ենք տեսնում։ Իհարկե, հատկապես Ֆրանսիայի առնչությամբ դժվար է ասել, թե այդ նոր դեմքերը որքանով տևական կլինեն, սակայն բոլոր դեպքերում երևույթն ինքնին հետաքրքիր է, որովհետև որտեղ ինտրիգ չիք, այնտեղ լճացում է ու քարացածություն։