-
02.07.2012|
11:01
Եվրոպականի Իսպանիա-Իտալիա եզրափակիչը պարզապես փառահեղ ստացվեց: Շնորհավորենք ինքներս մեզ ու նաև նախանձենք այդ գեղեցկությունը տեսած ու վայելած լինելու համար:
-
29.06.2012|
02:09
Գերմանիան ուղևորվում է տուն, և դա Իտալիայի հավաքականի կամքով, որն առարկայնորեն ապացուցեց իր բոլոր թերահավատներին, որ Իսպանիայի ընտրանու հետ եզրափակչում խաղալու իրավունքը պատկանում է իրեն: Միայն ու միայն իրեն:
-
28.06.2012|
23:23
Եվ այսպես, Պորտուգալիա-Իսպանիա խաղն ավարտված է, Իսպանիան եզրափակիչում է ու մեծահոգի խոնարհությամբ Գերմանիա-Իտալիա հանդիպումից առաջ սպասում է իր հերթական մրցակցին: Սպասում է, բնավ էլ չկարևորելով, թե նրանցից որ մեկն է լինելու:
-
28.06.2012|
22:56
Կայացավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին խաղը: Արգենտինական «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ ընդունել էր բրազիլական «Կորինթիանսին», որը, որքան էլ տարօրինակ է, առաջին անգամ է հանդես գալիս հեղինակավոր գավաթի եզրափակչում: Հանդիպման հիմնական գործողությունները ծավալվել են երկրորդ խաղակեսում:
-
28.06.2012|
19:03
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանիների (15-16 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունում պայքարը մտել է վճռական փուլ, մարտերն ընթանում են մեդալների համար: Հայաստանի ընտրանուց երեքն արդեն ապահովել են նվազագույնը բրոնզե մեդալ:
-
28.06.2012|
16:25
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչ երկրորդ` Գերմանիա-Իտալիա խաղից թե եզրափակչում ով կդառնա Իսպանիայի ընտրանու մրցակիցը, խոշոր հաշվով համակրանքի խնդիր է, թեպետ խոշոր բախտավորություն է, որ խաղի հաղթողը որոշվելու է այլ չափանիշներով:
-
28.06.2012|
01:45
Կիսաեզրափակիչ առաջին` Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումում հաղթողին որոշելու համար չբավականացրեց անգամ play-off-ների ժամանակ գործածության մեջ դրվող երրորդ խաղակեսը:
-
27.06.2012|
22:38
Այսօր Հելսինկիում (Ֆինլանդիա) տրվել է թեթև աթլետիկայից Եվրոպայի հերթական առաջնության մեկնարկը: Մրցությանը Հայաստանը ներկայացված է հինգ մարզիկով` նիզականետորդներ Մելիք Ջանոյան ու Քրիստինե Հարությունյան, վազորդ Ամալյա Շառոյան (400 մետր), հեռացատկորդներ Վարդան Փահլևանյան ու Արսեն Սարգսյան:
-
27.06.2012|
20:38
Այսօր երեկոյան կայանալիք Պորտուգալիա-Իսպանիա կիսաեզրափակիչ խաղից առաջ հանդիպման հավանական ելքի մասին կանխագուշակումների պակաս չկա: Նորից են թերթվում ու մեջտեղ բերվում թիմերի նախորդ տարիների միմյանց հետ ունեցած հանդիպումների էջերը, վիճակագրական տվյալները, որոնք, ի դեպ, ոչ մի կերպ հօգուտ չեն Պորտուգալիայի ընտրանու:
-
27.06.2012|
18:31
Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանին ունեցել է հերթական կորուստները: Մրցապայքարից դուրս են մնացել գյումրեցի Արթուր Գրինշպանը (48 կգ), երևանցի Գևորգ Պետրոսյանը (66 կգ), արարատցի Արշակ Գրիգորյանը (63 կգ): Բարեբախտաբար, միայն պարտությունները չէ, որ ուղեկցել են մեր բռնցքամարտիկներին: