-
29.12.2020|
14:02
Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների սանձարձակ, քաղաքացիներին կոպիտ վիրովորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ:
-
29.12.2020|
13:58
Հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրա վերաբերյալ որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, զգուշացնում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
29.12.2020|
13:57
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 348-ով՝ հասնելով 158296-ի, գրանցվել է մահվան 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
29.12.2020|
13:56
Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումն արվել է Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք), հայտարարում է ՀՀ մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
28.12.2020|
20:51
Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
-
28.12.2020|
20:47
Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
-
28.12.2020|
20:45
Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի:
-
28.12.2020|
20:44
ԱԺ-ի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է ՔՕ հարուցվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), հայտնում են ոստիկանությունից:
-
28.12.2020|
20:36
Այսօր ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ Չնայած տեղում բազմաթիվ ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, բախումներ են եղել պատգամավորների և ցուցարարների միջև։
-
28.12.2020|
15:43
Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 157 948 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 114-ով:
div>