-
06.09.2015|
10:29
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Տավուշի մարզ: Առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքը:
-
06.09.2015|
10:28
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահի պաշտոնում առաջադրվելուն անհրաժեշտ փաստաթղթերը:
-
05.09.2015|
23:06
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ու ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, սեպտեմերի 9-13-ը տեղի կունենա Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ փառատոնը, որի ընթացքում կհնչեն թվով 26 հեղինակների ստեղծագործություններ:
-
05.09.2015|
15:09
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը:
-
05.09.2015|
15:08
News.am-ը հաղորդում է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը:
-
05.09.2015|
15:07
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել՝ հայ- ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ։
-
05.09.2015|
15:06
Պեկին-Մոսկվա ճանապարհին ՌԴ նախագահը կանգ է առել Վլադիվոստոկում, որտեղ մասնակցել է Արևելյան տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին և արել ծրագրային հայտարարություններ։ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին՝ ասելով, որ կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարելու միջոցներ ունի։
-
05.09.2015|
15:04
«ՈՒկրաինայի կառավարությունը սաբոտաժի է ենթարկում իմ գործունեությունը Օդեսայի նահանգապետի պաշտոնում»՝ հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին Պյոտր Պորոշենկոյին պատկանող Հինգերորդ հեռուստաալիքի եթերում:
-
05.09.2015|
15:03
ԱԺ նախագահը վստահ է, որ եթե անգամ կես տարով Սահմանադրությունը ուսումնասիրելու դասընթացների գնա, փաստաթղթից քիչ բան կհասկանա՝ շատ լուրջ փաստաթուղթ է։
-
05.09.2015|
15:01
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին: Նա ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: