Ապրիլի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական hամալսարանում կսկսի գործել նոր նախագիծ՝ «Բրյուսով TV»։ Այն կյանքի է կոչվում բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։
Ապրիլի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ստորագրեցին երկու կառույցների միջև երիտասարդական ոլորտում համագործակցության համաձայնագիր։
Երբ որ Համոն կարդում է, գրում է քարի մասին, դա ինձ համար մարդ է, երբ որ խոսում է վանքի մասին, դա Հայոց պատմությունն է, երբ որ խոսում է, ասում է մասուր, երբ որ ասում է ուրց, երբ որ ասում է սար, էդ բոլորը շնչավոր են:
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը կոչ է անում ու խնդրում պատկան մարմիններին՝ գործնական քայլեր ձեռնարկել ուսումնական հաստատություններում հայեցի դիմելաձևերին անցնելու ուղղությամբ.
Ապրիլի 15-ին տեղի ունեցավ միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվել են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ գերմանացի աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ` ներկայացնելով Բրամսի Ակադեմիական նախերգանքը, թիվ 1 սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը: Վերջին ստեղծագործությունը հնչեց քսանութամյա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆի մենակատարությամբ:
Հունիսին կմեկնարկի արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը: Սպասվում է յուրատեսակ կինոարշավ մայրաքաղաքում և մարզերում, ոչ ձևական մոտեցում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Տասն օր շարունակ շուրջօրյա բացօթյա ցուցադրություններ են սպասվում քաղաքի մարդաշատ վայրերում` այգիներում, եկեղեցիների բակերում:
«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Հարություն Հովնաթանի «Խոսում-խոսեցնում է Համո Սահյանը» բազմախոսուն գիրքը։
Անկեղծ ասած` վերջին (՞) էս անտեր տարի-ժամանակներում շատ եմ մտատանջվում, թե, ի վերջո, ո՞վ է մեր տիրակալը։ Աստծուն թողնենք իր տեղը` իր Աստծու գործին, որովհետև մենակ մնացած Աստծով բան դուրս չի գա, էնպես չի լինի, ինչպես ուզում ենք։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ վերսկսվում է «Պրոգրամա Սուր» թարգմանությունների աջակցման ծրագիրը: Այս տարի նախատեսված է դրամաշնորհ՝ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակվեն մինչև 2015թ-ի նոյեմբերի 30-ը։
Կինոռեժիսոր, ՌԴ կինեմոտոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը մտադիր է մոտ ժամանակներս բացել «սեփական ուսումնական կինոակադեմիան» ռեժիսորների, արտիստների, սցենարիստների և օպերատորների համար:
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։