ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կենտիկյանի նոր հաղթանակը

Կենտիկյանի նոր հաղթանակը
12.12.2008 | 00:00

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Գերմանիայի Հալե Զալեի «Բրանդբերգ» մարզադահլիճում WBA և WIBF տարբերակներով առաջին թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը 8-րդ անգամ պաշտպանեց իր տիտղոսները` պարտության մատնելով ռուսաստանցի Անաստասիա Տոկտաուլովային։
21-ամյա Սյուզին, որն այս տարի Գերմանիայի քաղաքացիություն ստացավ, տասը տարով փոքր է մրցակցուհուց, որը կրում է GBU տարբերակով չեմպիոնական գոտի։ Այդ տիտղոսը Տակտաուլովան նվաճել էր երեք ամիս առաջ` պարտության մատնելով գերմանացի Ռեբեկա Հերմանին, սակայն այս մրցամարտում ռուս մարզուհու չեմպիոնական գոտին չէր վիճարկվում, այլ միայն հայ մարզուհու տիտղոսները։ Այնպես որ Կենտիկյանն անհաջողության դեպքում կզրկվեր իր կոչումներից, իսկ ահա մրցակիցը պարտության դեպքում ոչինչ չէր կորցնի։ Սյուզիի համար այս հանդիպումը կարևոր էր, քանի որ մրցակիցը կանանց բռնցքամարտում ավելի բարձր աստիճանակարգ ուներ, և հայ մարզուհին հաջողության դեպքում կբարձրացներ իր հեղինակությունը։ Տասը ռաունդանոց մրցամարտում Կենտիկյանի առավելությունն ակնհայտ էր։ Մարզիչ, ազգությամբ տաջիկ Մագոմեդ Շաբուրովի սանն առաջին իսկ ռաունդից տիրեց նախաձեռնությանը։ Միայն չորրորդ ռաունդում ռուս մարզուհուն հաջողվեց փոքր-ինչ հավասարեցնել մրցամարտի ընթացքը, իսկ այնուհետև դրության տերը դարձյալ Սյուզին էր, և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին նրան (98։92, 99։92, 99։91)։ Դա Կենտիկյանի 23-րդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում և 23-րդ հաղթանակը (16-ը` նոկաուտով)։
Արդյունքները հայտնելուց հետո Սյուզին մոտեցավ բարձրախոսին և ասաց, որ մրցամարտն իրեն շատ դուր եկավ։ «Ես Տոկտաուլովային լավ եմ ճանաչում և մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ։ ՈՒրախ եմ, որ կարողացա կատարել երկրպագուներիս տված խոստումս և հաղթել»։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2919

Մեկնաբանություններ