Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի տանը։ Սարկոզին կասկածվում է 2007 թվականին նախագահական ընտրարշավի ընթացքում անօրինական աղբյուրներից ֆինանսավորման համար։
Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ով Մեքսիկայի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, հրաժարվել է ընդունել իր մրցակից, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նյետոյի հաղթանակը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում որևէ խնդիր չունի:
Ավելի քան 155 հազար մարդ տուժել է շաբաթ օրը Չինաստանում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժից: Տուժած շրջաններից տարհանվել է մոտ 48 հազար մարդ:
Հունիսի 28-ին ԵՄ 16 երկրների արտաքին գործերի նախարարներ բաց նամակ են հրապարակել` «Եվրամիություն և Թուրքիա` ուժեղ ենք միասին» վերտառությամբ` կոչ անելով առաջիկայում ԵՄ ընդունել Թուրքիային: