Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Հայտնի է Սաակաշվիլու կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում

    Հայտնի է Սաակաշվիլու կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում

    28.07.2013| 15:01
    Վրացական ՙՄիացյալ ազգային շարժում՚ կուսակցությունը, որը ղեկավարում է գործող նախագահ Մ. Սաակաշվիլին, անվանել է նախագահի իր թեկնածուի անունը։
  • Կամբոջայում ընտրություններ են. ընդդիմությունը բոյկոտում է

    Կամբոջայում ընտրություններ են. ընդդիմությունը բոյկոտում է

    28.07.2013| 15:00
    Կամբոջայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Ակնկալվում է, որ կրկին կհաղթի վարչապետ Հուն Սենայի կուսակցությունը։ Նա երկիրը կառավարում է արդեն 28 տարի։
  • Մալիում հեղաշրջումից հետո նախագահ են ընտրում

    Մալիում հեղաշրջումից հետո նախագահ են ընտրում

    28.07.2013| 14:58
    Մալիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո տեղի են ունենում առաջին նախագահական ընտրությունները։ Հեղաշրջումը երկրում ստեղծել էր քաղաքական վակուում, ինչը հանգեցրել էր նրան, որ երկրի հյուսիսային շրջանները գրավվեցին ՙԱլ Կաիդայի՚ հետ կապեր ունեցող խմբավորումների կողմից։
  • Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաղթել են լիբերալները

    Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաղթել են լիբերալները

    28.07.2013| 14:57
    Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաջողության են հասել լիբերալները և փոքր ցեղերի ներկայացուցիչները՝ առաջ անցնելով շիաներից և սունիներից։ Շիաները կորցրել են խորհրդարանական տեղերի գրեթե կեսը։ Քուվեյթում քաղաքական կուսակցություններն արգելված են, և նրանք, ովքեր ցանկություն ունեն հայտնվել խորհրդարանում, պետք է իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական կարգով։
  • Իտալիայի սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ են նետել

    Իտալիայի սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ են նետել

    28.07.2013| 14:55
    Հերթական ռասայական սկանդալն է ծագել Իտալիայում։ Հանրահավաքներից մեկում Իտալիայի ինտեգրման նախարար, սևամորթ Սիսիլյա Քիենգեի ուղղությամբ ցուցարարները բանաններ են նետել։ Ավելի վաղ երկրի խորհրդարանի անդամներից մեկը նրան նմանեցրել էր օրանգուտանի։
  • Պուտինը հիշել է Աստծուն

    Պուտինը հիշել է Աստծուն

    28.07.2013| 14:53
    «Մեր հոգևոր միասնությունը այնքան ամուր է, որ ենթակա չէ որևէ իշխանության` ոչ պետական, ոչ, թույլ եմ տալիս ինձ ասել, եկեղեցական: Որովհետև ինչ իշխանության տակ էլ մարդիկ լինեն, Աստծո իշխանությունից բարձր ոչինչ լինել չի կարող»,-ասել է Վլադիմիր Պուտինը:
  • Մահմուդ Ահմադինեժադը վերադառնում է գիտություն

    Մահմուդ Ահմադինեժադը վերադառնում է գիտություն

    28.07.2013| 14:52
    Օգոստոսի 4-ին պաշտոնապես լրանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարության ժամկետը: Associated Press-ը հաղորդել է, որ նա ԻԻՀ Գերագույն խորհրդից արդեն համաձայնություն է ստացել` գլխավորելու նոր տեխնոլոգիական համալսարանը, որ ինքն էլ ստեղծելու է:
  • ՌԴ նախագահի իրադարձային այցերը

    ՌԴ նախագահի իրադարձային այցերը

    28.07.2013| 14:50
    Ռուսիայի մկրտության 1025-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Կիև: Կիևում է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որ Ուկրաինայից մեկնելու է Բելառուս:
  • Նախագահները հանդիպում են Տորայում

    Նախագահները հանդիպում են Տորայում

    28.07.2013| 14:49
    Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսին տեղափոխվել է Կահիրեի մերձակա Տորա բանտ: Նրան մեղադրում են մի քանի հոդվածներով, նա ընկճված է, բայց մեղադրանքները չի ընդունում:
  • Մամեդյարովը գեղեցիկի զգացում չունի

    Մամեդյարովը գեղեցիկի զգացում չունի

    28.07.2013| 14:46
    « 2012 թ. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նշանավորվեց զարգացման բացակայությամբ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ պատճառը ստատուս քվոն ցանկացած գնով պահպանելու Հայաստանի իշխանությունների ձգտումն է: Բանակցային գործընթացի փակուղին հնարավոր է հաղթահարել փուլ առ փուլ՝ պետք է սկսել հայկական զորքերը ադրբեջանական գրավյալ տարածքներից դուրս բերելուց: ԼՂ-ին հարակից շրջաններից զորքերի դուրս բերումը մեզ թույլ կտա աշխատանքներ սկսել հաղորդակցման ուղիները բացելու, փախստականներին վերադարձնելու, խաղաղասիրական նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ»: