«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ԲՈՔՍ» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԲՈՔՍ» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
02.03.2012 | 00:00

ՄԱՐՏԻ 3. ԿԼԻՉԿՈ-ՄՈՐՄԵԿ
Մարտի 3-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում IBF, IBO, WBO վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի ֆրանսիացի գերծանրքաշային Ժան-Մարկո Մորմեկի հետ:
«Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ մրցակցիս նոկաուտով հաղթելու համար, սակայն դա չեմ երաշխավորում: Ես խոստացա նոկաուտով ավարտել մարտը Դեյվիդ Հեյի հետ, սակայն չստացվեց: Պարզապես անելու եմ իմ աշխատանքը: Իհարկե, իմ երկրպագուների ու իմ թիմի համար լավ կլինի, որ հաղթեմ նոկաուտով: Վատագույնը, որ կարող եմ անել, ֆոկուսից ընկնելն է: Ես չեմ մոռացել, թե դա ինչպես եղավ 2004-ին, երբ հայտնվեցի այս մարզաձևի հատակում»,- Կլիչկոյի բառերն է փոխանցում Boxing Scene-ն:
Ինչ վերաբերում է Մորմեկին, նա նորաթուխ մարզիկ չէ պրոֆեսիոնալ ռինգում: ՈՒնի ահռելի ուժ, կամային բարձր որակներ և, սրանց գումարած, ֆիզիկապես լավ է պատրաստված մենամարտին: Ֆրանսիացին, իհարկե, հրաշալի է հասկանում, որ Կլիչկոյի հետ այս մենամարտն իր լավագույն շանսն է համաշխարհային բռնցքամարտի գագաթում հայտնվելու համար, և դրա քաջ գիտակցումն է, որ հարկադրել է ի լուր աշխարհի հայտարարել Ֆրանսիայի պատմության մեջ առաջին գերծանրքաշային աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկը դառնալու ցանկության մասին:
Կիրականանա՞ Մորմեկի երազանքը, սևամորթ բռնցքամարտիկները, ի դեմս նրա, աշխարհում նորի՞ց կլինեն լավագույնը, ցույց կտա առաջիկա հանդիպումը, որը հավասարապես պատասխանելու է ևս երկու հարցի. արդյո՞ք Կլիչկոն կտոնի իր համար հոբելյանական հիսուներորդ հաղթանակը նոկաուտով, թե՞ համաշխարհային բռնցքամարտում եկել է Վլադիմիր և Վիտալի Կլիչկո եղբայրների գերակայության ժամանակաշրջանի ավարտը:
Մորմեկի հետ անցկացրած ցուցադրական մարզումից հետո լրագրողների խնդրանքով Կլիչկոն անդրադարձել է նաև տխրահռչակ Դերեկ Չիսորայի որակազրկման խնդրին: Նա ասել է, որ այդ հարցը վաղ, թե ուշ պիտի գտներ իր լուծումը, քանի որ բրիտանացու պահվածքը կազմաքանդում է սպորտի հիմքերը, իսկ սպորտն ընդօրինակման առարկա է երիտասարդության համար: «Չի կարելի մարզիկի անվայել պահվածքը անհետևանք թողնել,- ընդգծել է նա,- որովհետև վատն արագ վերարտադրվելու հատկություն ունի, իսկ չարիքի դեմն անհապաղ պիտի առնել: Ի դաս մյուսների»:

ԿԼԻՉԿՈՆ ՈՒ ԻՐ «ՀԱՐՎԱԾԸ»
Փետրվարի 18-ին անգլիացի Դերեկ Չիսորայի նկատմամբ հաղթանակ տարած ու WBA վարկածով գերծանր քաշային կարգում ութերորդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումն անընդմեջ պաշտպանած Վիտալի Կլիչկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Կիևի քաղաքապետի պաշտոնում: Սա քաղաքապետ դառնալու նրա երրորդ փորձն է: Առաջին անգամ Կլիչկո ավագը նման փորձ արել է 2006-ին, երկրորդ անգամ` 2008-ին: Ընդ որում, եթե 2006-ին հանրաճանաչ բռնցքամարտիկն ընտրական մարաթոնն ավարտեց երկրորդ հորիզոնականում, ապա արտահերթի ժամանակ երրորդն էր:
Լրագրողի հարցին` նախընտրական կամպանիայի մեջ ներգրավվելն արդյո՞ք չի նշանակում հրաժարում մեծ ռինգից, Կլիչկոն տվել է բացասական պատասխան:
Ավելացնենք նաև, որ Վիտալի Կլիչկոն իր իսկ հիմնադրած «Հարված» կուսակցության առաջնորդն է և կուսակցության հետ պատրաստվում է պայքարելու նաև ուկրաինական խորհրդարանում ներկայացված լինելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ