«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
08.02.2011 | 00:00

Վերջին օրերին ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ մարտի 26-ին Երևանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների հանդիպման արդյունքը կանխորոշված է, քանի որ ռուսները հայ գործընկերներին տնտեսապես շահավետ գործարք են առաջարկել, որպեսզի խաղը «հանձնվի»: Թե ինչ հիմքով են նման լուրեր շրջանառվում, դժվար է ասել։ Ի դեպ, երևանյան խաղը հույժ կարևոր է Ռուսաստանի ներկայացուցիչների համար: Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ այդ ամենը զառանցանք է համարել: Նա նշել է, որ իր համար էլ անհասկանալի են նման խոսակցությունները, և դրանք ռուսական ֆուտբոլին հասցված վիրավորանք են: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև հայկական ֆուտբոլի առնչությամբ:
Մինչ Հայաստան-Ռուսաստան հանդիպումից շատ առաջ կրքերը շիկանում են, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է այդ խաղից առաջ կայանալիք ստուգողական միակ հանդիպմանը: Մերոնք փետրվարի 9-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրոն» մարզադաշտում մրցելու են Վրաստանի ընտրանու հետ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել այդ խաղին. դարպասապահներ` Գևորգ Կասպարով («Միկա»), Ստեփան Ղազարյան («Բանանց»), պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Արթուր Յուզբաշյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Աղվան Մկրտչյան («Միկա»), կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան («Պասե», Իրան), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», ՈՒկրաինա), hարձակվողներ` Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան): Եվ իհարկե` մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որից Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ շատ բան կախված կլինի:
Հավելենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նոր հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում, հունվարի 12-ին տպագրված տարբերակի համեմատ, Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երկու տեղով և զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Իսկ Ռուսաստանի ընտրանին այդ ցուցակում 13-րդն է
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ