ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԹԵԹԵՎ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

«ԹԵԹԵՎ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
14.10.2011 | 00:00

Բաքվում ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նվիրված մեր նախորդ նյութում մանրամասն անդրադարձել էինք 60 կգ քաշային կարգում հանդես եկած 2008-ի օլիմպիական, աշխարհի արդեն նախավերջին ու այս տարվա առաջնության չեմպիոն, ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյին, ով եզրափակիչ էր հասել բավականին նյարդեր քայքայելով:
Հիշեցնենք, որ դեռևս մեկ քառորդ եզրափակիչում մրցավարները նախապատվությունը տվել էին նրա բրազիլացի մրցակցին, սակայն ուկրաինական պատվիրակությունը բողոքարկման արդյունքում հասել էր որոշման վերանայման, և մարզիկը հնարավորություն էր ստացել մեդալների համար շարունակելու պայքարը:
Ասել էինք նաև, որ ի պատասխան ուկրաինացիների բողոքարկման, «մրցավարա-բրազիլական» կարգի վրեժ լուծվեց ուկրաինացի մեկ այլ բռնցքամարտիկից` Դենիս Բերինչուկից (64 կգ), և հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին` բրազիլացի Էվերտոն դոս Սանթոսին: Այլ կերպ ասած` ՈՒկրաինա-Բրազիլիա դիմակայությունում «պահպանվեց» ուժերի հավասարակշռությունը:
Մենք հավելել էինք նաև, որ մարզական տեսանկյունից ազնիվ չէ, երբ այս կարգի «նվիրատվություններ» են արվում այս կամ այն երկրին, ինչ է թե նա եզրափակիչում ներկայացված է մեկ մարզիկով, կամ մյուսները պարտվել են, ու ավելացրել, որ նման կարգի մի նվիրատվություն էլ արվել էր հօգուտ Ադրբեջանի, երբ Օլեքսանդր ՈՒսիկից Թեյմուր Ռաջաբովի պարտության դիմաց անգլիացի Էնթոնի Ջոշուայից խլված ոսկին սկուտեղի վրա մատուցվեց Մագոմեդռաուլ Մեջիդովին:
Ի դեպ, սա այն նույն Ռաջաբովն է, ում դեմ մրցակիցը կիսաեզրափակչի երկրորդ ռաունդի սկզբում պարզապես հրաժարվեց պայքարից` չունենալով ո՛չ վնասվածք, ո՛չ էլ ուրիշ շարժառիթ: Չին մարզիկի որոշումն այնքան անակնկալ էր, որ հեղինակավոր ռուս մեկնաբանները չկարողացան իրենց զսպել ու սկսեցին խոսել մարզաձևում տեղ գտած կոռուպցիայի դրսևորումներից:
Եվ ահա բոլորովին թարմ տեղեկություն` այս անգամ BBC-ի մատուցմամբ: Հեղինակավոր լրատվամիջոցը հաստատել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտե ու AIBA փաստեր են ներկայացվել, համաձայն որոնց` սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան ինը միլիոն դոլար է ստացել` 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերում Ադրբեջանի համար երկու ոսկե մեդալ ապահովելու դիմաց: Այդ փաստաթղթերն անցյալ շաբաթ հանձնվել են AIBA-ի պաշտոնյա Թոմ Վիրգեյսթին: Փաստաթղթերի մեջ տեղ են գտել նաև Ադրբեջանի պաշտոնական դեմքերի գրագրություններն ու գումարը հատկացնելու վերաբերյալ պայմանագրի նախագիծը: Armsport. am-ը, հղում անելով BBC-ին, տեղեկացնում է նաև, որ հեղինակավոր պարբերականը վերջերս հայտնել էր, թե ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար երկրի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալլադին Հեյդարովն իր մարդկանց միջոցով ինը միլիոն դոլար կաշառք է տվել World Series Boxing բռնցքամարտի միջազգային կազմակերպությանը:
Ակներևորեն նաև այս փաստերն էին նկատի ունեցել ռուս մեկնաբանները, երբ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում խոսում էին մարզաձևում տեղ գտած կոռուպցիայի դրսևորումների մասին: Այնպես որ, Բաքվում ադրբեջանցի մարզիկների ոսկե ու արծաթե մեդալներն ընդամենը «թեթև զորավարժություններ» էին օլիմպիական խաղերից առաջ և խոսուն վկայություն այն մասին, թե ինչու ադրբեջանցի մարզիկների մրցելույթից առաջ միայն յուր տիկնոջ հետ այդպես ծանր ու մեծ իր ներկայությամբ հաճեց առաջնությունը մեծարել Իլհամ Ալիևը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները ելույթ էին ունենալու վերջին երկու քաշային կարգերում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ