ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԼԵԳԵՆԴԱՐ «ԱՐԱՐԱՏԸ» ՅՈՒՐՈՎԻ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ԼԵԳԵՆԴԱՐ «ԱՐԱՐԱՏԸ» ՅՈՒՐՈՎԻ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
18.02.2011 | 00:00

Այս օրերին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը նախապատրաստվում են նոր մրցաշրջանին, որը մեկնարկելու է հաջորդ ամսին: Նախկինում այդքան վաղ հայկական ֆուտբոլը չէր արթնանում նիրհից, իսկ այս անգամվա շտապողականությունն իր պատճառն ունի: Բանն այն է, որ մեր երկրի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտի 26-ին հյուրընկալելու է Ռուսաստանի ներկայացուցիչներին, և, որպեսզի Հայաստանի հավաքականի այն թեկնածուները, ովքեր մեր երկրի ակումբներում են հանդես գալիս, խաղային մրցափորձ կուտակեն, առաջնությունը շուտ է մեկնարկելու: Եվ ահա, թիմերից միայն լեգենդար «Արարատն» է մարզումները շարունակում Երևանում, մյուսներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում արտերկրում: «Արարատցիներն» առայժմ ստիպված են ընկերական հանդիպումներ անցկացնել 1-ին խմբի թիմերի հետ: «Միկա-2»-ի հետ կայացած խաղում դարպասները մնացին անառիկ` 0:0: «Արարատը» մարզումները կշարունակի Արմավիրում: Առաջիկայում «Արարատի» հետ պայմանագիր կկնքեն Արա Հակոբյանն ու Ստեփան Հակոբյանը: Թիմում շարունակում են փորձաշրջանը Երևանի «Կիլիկիա» լուծարված ակումբի ֆուտբոլիստներ Մարտիկ Մկրտումյանը, Արթուր Ավագյանը, Մխիթար Գրիգորյանն ու Նարեկ Քարամյանը: Սպասվում է, որ օրերս արտերկրից մի քանի ֆուտբոլիստներ կժամանեն և կմիանան «արարատցիներին», փոխարենն «Արարատից» հեռացել է ակումբի գլխավոր քարտուղար Էմին Բաղյանը, որը հայկական ֆուտբոլում ճանաչված դեմք է: Նա նորաստեղծ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բաղյանը երկար տարիներ տարբեր պաշտոններ է վարել ՀՖՖ-ում, ապա տեղափոխվել էր «Միկա», իսկ վերջին շրջանում աշխատում էր «Արարատ» ակումբում: Այժմ քիչ մեղադրանքներ չեն հնչում, որ «Արարատ» ակումբի արտասահմանյան տերերը չեն ցանկանում մեծ փողեր ծախսել: Այդ մասին հաճախ է ահազանգում հատկապես ՀՖՖ ղեկավարությունը: Թերևս դրանում ճշմարտություն կա: Սակայն կա նաև մեդալի հակառակ երեսը: Անցյալում «Արարատը» հաճախակի է տուժել վատ մրցավարությունից, հանիրավի պատիժներ կրել ՀՖՖ-ից: Տարիներ ի վեր «Արարատի» և հատկապես այդ թիմի ղեկավար կազմում ընդգրկված Արկադի Անդրեասյանի համար անցանկալի անձ էր դարձել ՀՖՖ-ի մրցավարական աշխատանքները ղեկավարող Արարատ Ճաղարյանը: ՀՖՖ-ն միայն վերջերս է որոշում կայացրել այդ մրցավարին ֆուտբոլից հեռու պահելու մասին: Ինչևէ, հարցին չպետք է միակողմանի մոտենալ, պետք է հաշվի առնել, որ «Արարատի» ղեկավարներն էլ որոշ նկատառումներ ունեն: Թերևս, նրանք վստահ չեն, որ, փողեր ծախսելով, ներդրումներ կատարելով, կարող են «ազնիվ խաղի» մասնակից դառնալ և արդյունքի հասնել:
Ի դեպ, «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հրաժարական է ներկայացրել, որն էլ ընդունել է ակումբի ղեկավարությունը։
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ