«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
01.02.2011 | 00:00

Էրզրումում մեկնարկել են համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը, որոնց մասնակցում են 57 երկրների ներկայացուցիչներ: Պայքարի մեջ են մտել երեք հազար մարզիկ-մարզուհիներ (ռեկորդային թիվ` այս ստուգատեսի տարեգրությունում): Իսկ ամենից շատ զարմացնում է այն, որ Հայաստանի ներկայացուցիչները հարկ չեն համարել պատվիրակներ ուղարկել Էրզրում, մինչդեռ դա լավ հնարավորություն էր, որպեսզի սահմանակից երկրում, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ծածանվի նա— հայկական եռագույնը: Իսկ համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերին չմասնակցելու փաստը ոչ մի արդարացում ունենալ չի կարող, առավել —ս, որ Հայաստանի պատվիրակության Թուրքիա մեկնելը որ—է բարդության, անվտանգության երաշխիքների հետ կապված չէր: Ամեն տարի Հայաստանի տարբեր մարզաձ—երի ներկայացուցիչներ Թուրքիայում մի քանի տասնյակ միջազգային ստուգատեսների են մասնակցում, իսկ այս անգամ, որքան էլ տարօրինակ է, Հայաստանը դուրս մնաց համաշխարհային եռուզեռից:
Ի դեպ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Մեծ խելք չէր պահանջվում հասկանալու համար, թե ինչ կար—որություն ունի մեր երկրի ներկայացուցիչների մասնակցությունն այս ստուգատեսին: Թեր—ս, խուսափելու պատճառն այն է, որ Հայաստանի ներկացուցիչներից մեծ սպասելիքներ չեն եղել, — ավելորդ է համարվել փող ծախսելը: Այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչ է անում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ուսանողական ձմեռային մարզաձ—երը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, —, ընդհանրապես, ֆեդերացիան որ—է պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ եթե մասնակցության համար ֆինանսներն են պակասել, կարելի էր դրանք Հայաստանի կառավարությունից խնդրել: Կասկած լինել չէր կարող, որ հարցը կլուծվի: Կատարվածը միանշանակ փնթի աշխատանքի, կար—որ գործին մատների արանքով նայելու, անփութության հետ—անք է: Ընդ որում, Հայաստանից ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի գործուղվել Թուրքիա` պարզապես, փորձին ծանոթանալու նպատակով: Դա այն դեպքում, երբ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր, Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը:
Ի դեպ, մինչ ձմեռային համաշխարհային ուսանողական մարզական խաղերի մեկնարկը, խոսվում էր այն մասին, որ պատվիրակներ կուղարկի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, որը գլխավորում է Արմեն Երիցյանը, սակայն նա էլ է գերադասել մի կողմ քաշված մնալ: Կարծում ենք` կատարվածը լուրջ քննարկման թեմա կդառնա, — մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ինչպես ասում են` չի լինի ոչ մի շեղում, եթե ամեն մարդ լինի իր տեղում: Ընդ որում, ամեն—ին էլ պարտադիր չէ, որ ՀՀ ԿԳ նախարարը գլխավորի նա— մեր երկրի ուսանողական մարզական ֆեդերացիան: Այդ գործելաոճը դեռ խորհրդային ժամանակներից է մնացել, սակայն այն տարիներին Հայաստանի ուսանողական սպորտն այդքան էլ անմխիթար վիճակում չէր, ինչպես այժմ: Բայց դա այլ խոսակցության թեմա է:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ