ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ - ՊԱԲԼՈ ՖԱՐԻԱՍ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ - ՊԱԲԼՈ  ՖԱՐԻԱՍ
13.01.2012 | 00:00

Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի Baden-Arena-ում, տեղի ունեցավ Արթուր Աբրահամ – Պաբլո Ֆարիաս մենամարտը:
5-րդ ռաունդը սկսվեց Աբրահամի դիպուկ հարվածով, որից հետո հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կարճ տարածություն և անցկացրեց հուժկու հարվածաշար:
Ռաունդի միջնամասում Աբրահամն անցկացրեց իր երկրորդ հարվածաշարը, որից հետո Ֆարիասը ենթարկվեց նոկդաունի:
Արգենտինացին կարողացավ ոտքի կանգնել, սակայն դա երկար չտևեց:
Արթուրի` ձախ ձեռքի դիպուկ հարվածից հետո Պաբլոն կրկին հայտնվեց հատակին և այլևս ի վիճակի չեղավ շարունակել մենամարտը, և մրցավարը գրանցեց տեխնիկական նոկաուտ:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ