Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ե՞րբ են բացվելու «Բերքաբեր պանդոկը», «Ոսկեպար փելեսը», Կիրանցի «Պիցցա դի Ռոմա»-ն և Բաղանիսի «Պոնչիկանոցը»

Ե՞րբ են բացվելու «Բերքաբեր պանդոկը»,  «Ոսկեպար փելեսը», Կիրանցի «Պիցցա դի Ռոմա»-ն և Բաղանիսի  «Պոնչիկանոցը»
04.08.2024 | 16:02

Երեկ Կիրանցում Նիկոլ Անհողը կրկին դիմեց էժանագին մանիպուլյացիայի և մեղադրեց ըննդիմությանն այն բանի համար, որ իբր «խրտնացրել» են Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում ներդրումներ անողներին և այդտեղ ռեստորաններ և հյուրանոցներ չկան:

Ինչպես միշտ, կապիտուլյանտ ոչնչությունը մի օրինակ չբերեց, թե, դիցուք, ո՞ր ներդրողն է պատրաստվել, ասենք՝ Ոսկեպարում ներդրում անելու և ընդդիմադիրների կողմից այն «Հիրոսիմա և Նագասակի» դարձնելուց հետո հրաժարվել այդ մտքից:

Օրինակ չբերեց, որովհետև այդպիսի բան չկա և ինքը ստել է:

Իհարկե, Նիկոլը «մոռացել» է, որ Ոսկեպարում իր առաջին իսկ ելույթից հետո 2 ընտանիք լքել էր գյուղը, իսկ հետո ևս 5-ը, շատ լավ հասկանալով, թե ինչ աղետալի հետևանքներ են ունենալու այդ բնակվայրի համար իր որոշումները:

Նիկոլի զառանցանքները լսող ներկաներից ոչ մեկը չհակադարձեց նրան, թե իսկ, օրինակ, նիկոլական Գռզոն ինչու՞ Կիրանցում «Պիցցա դի Ռոմա» չի բացում, կա՛մ Տավուշի մարզում ակտիվ գործունեություն ծավալող և Աննա-Էրատոյի հիմնադրամին նվիրատվություններ անող «Գրանդ Քենդի»-ի սեփականատեր Վարդանյան եղբայրներն ինչու՞ Բաղանիսում «Պոնչիկանոց» չեն հիմնում, կա՛մ նորաթուխ օլիգարխ, Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ինչու՞ Ոսկեպարում «Ոսկեպար փելես» հյուրանոցային համալիր չի կառուցում, կա՛մ նիկոլականների սիրելի Երեմյան Դավիթը ինչու՞ Բերքաբերում չի բացում «Բերքաբեր պանդոկ» սննդի կետը:

Ի դեպ, Նիկոլին ծառայող որոշ օլիգարխներ էլ, ովքեր նաև մուծվում են Աննա-Էրատոյի «դուքյանին» կարող են այդ գյուղերում բացել ֆուդկորտեր:

Եթե վերը նշված իշխանամետ օլիգարխներն այդ գյուղերում չբացեցին օբյեկտներ, ապա ստացվում է, որ նրանք հավատում են ընդդիմությանը, որոնց Նիկոլը մեղադրում է հականերդրումային գործունեության մեջ, այլ ոչ թե հողատու Նիկոլի ներդրումամետ կլկլոցներին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3606

Մեկնաբանություններ