Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պատերազմի կուսակցության պատմությունը և մեր հնարավորությունները

Պատերազմի կուսակցության պատմությունը և մեր հնարավորությունները
24.07.2024 | 15:03

«Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության՝ ԱՄՆ-ի դեմոկրատների, մեթաստազն է: Բայդենի նախագահության շրջանում մենք կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքներ, և հիմա մեզ պարտադրում են նոր միակողմանի զիջումներ:

Բայդենը փտածության, այլասերվածության և պատերազմի խորհրդանիշն է: Ուկրաինացիները, հանուն Բայդենի վարչակազմի հակառուսական քաղաքականության, վճարում են մարդկային կյանքերով ու տարածքներով: ՀՀ-ն ու հայ ժողովուրդը՝ նույնպես:

Բայդենի հեռացումը հնարավորությունների դուռ է բացում ՀՀ-ի համար: Այդ հնարավորություններից օգտվելը բացառվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Նա միայն պատերազմի, պարտությունների, զոհերի, աղետի նոր դռներ կարող է բացել:

Հայաստանը պետք է օգտվի համաշխարհային թրենդից ու վռնդի գլոբալ պատերազմի կուսակցության տեղական դրածոներին, որպեսզի ապրելու հնարավորություն ստանա:

Փաշինյանը հայաստանյան փոքրիկ Բայդենն է, հայաստանյան Սաակաշվիլին է, հայաստանյան Զելենսկին է միասին վերցրած: Նրան մերժելը մեր անվտանգության ու կայուն խաղաղության ապահովման կարևորագույն նախապայմանն է: Դա հնարավոր կդառնա հստակ այլընտրանքի դեպքում: Դրանից հետո բոլորը կտեսնեն, որ Բայդեն-Էրդողան զույգի պահած ու Ալիևի սպասարկուի դերը կատարող Փաշինյանի իշխանությանը ոչ մի բան չի փրկի, անգամ՝ «կարմիր ֆեսավորները»:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6358

Մեկնաբանություններ