38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-3

Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-3
30.03.2024 | 10:22

Եթե հաստատվի ահաբեկչությանը ՈՒկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող բունկեր

(սկիզբը` այստեղ)

Թե ում կարող է ձեռնտու լինել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» (այսուհետ՝ «Կրոկուսում») տեղի ունեցած ահաբեկչությունը, արյունալի ոճրագործությունից հետո ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ ուժային բլոկի հետ մարտի 25-ի խորհրդակցության ժամանակ բավական հստակ բացատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միանգամայն պարզ է մի բան. մարտի 22- ին Ռուսաստանի մայրաքաղաքում կատարված սարսափելի հանցագործությունն ահաբեկման գործողություն է,- Life.ru-ի տեղեկացմամբ , ասել է Պուտինը:- Եվ անմիջապես հարց է առաջանում՝ ու՞մ է դա ձեռնտու։ Այդ չարագործությունը կարող է միայն օղակը լինել փորձերի մի ամբողջ շարքում նրանց, ովքեր 2014 թվականից մեր երկրի դեմ կռվում են նեոնացիստական Կիրի ռեժիմի ձեռքով»:

ՌԴ նախագահը նշել է, որ հենց նացիստներն են պատմության ընթացքում օգտագործել ամենակեղտոտ և դաժան մեթոդներն իրենց նպատակներին հասնելու համար: Պուտինը «Կրոկուսի» ահաբեկչությունը և Ղրիմի վրա հարձակումները, Life.ru-ի տեղեկացմամբ, կապել է ռազմաճակատում ՈՒկրաինայի ԶՈՒ ձախողումների հետ:

Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը լիովին տիրապետում են նախաձեռնությանը ՈՒկրաինայի զինված ուժերի հետ մարտական շփման ողջ գծում, և Ճակատը կայունացնելու հակառակորդի ցանկացած փորձ ավարտվում է ձախողմամբ: ՌԴ նախագահի խոսքով՝ ռազմաճակատում անհաջողություններն ՈՒկրաինայի զինված ուժերին դրդում են սահմանամերձ տարածքներ մուտք գործելու հուսահատ փորձերի, խաղաղ թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու, ինչպես նաև Ղրիմի կամրջին և թերակղզուն հարվածելու փորձերի:

«Այդ շարքում միանգամայն տրամաբանորեն տեղավորվում են նաև ահաբեկման արյունալի գործողությունները, ինչպես Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը»,- ասել է Պուտինը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, «Կրոկուսում» հրեշավոր ոճրագործությունն իրականացրած ահաբեկիչները հանցագործության կատարումից հետո ուղևորվել էին դեպի ՈՒկրաինա, որտեղ պատրաստվում էին հանդիպել իրենց կուրատորների հետ, և որտեղ իրենց դիմավորելու էին որպես հերոսների, սակայն սահմանը հատել չեն հասցրել, ձերբակալվել են Բրյանսկում:

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը տարբեր ուղիներով փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունում Կիևի հետք իբր չկա, որ դա իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը, ՌԴ նախագահը նույն խորհրդակցության ընթացքում, «Известия»–ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով, սակայն Ռուսաստանին հետաքրքրում է հանցագործության պատվիրատուն:

«Մենք գիտենք, թե ում ձեռքով է կատարվել այդ ոճրագործությունը Ռուսաստանի և նրա ժողովրդի դեմ,- ասել է Պուտինը:- Մեզ հետաքրքրում է, թե ով է պատվիրատուն»:

Նրա խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները պետք է ստանան մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ, «Ինչպես են արմատական իսլամիստները, որոնք իրենց ներկայացնում են որպես հավատացյալ մահմեդականներ, ովքեր դավանում են, այսպես կոչված, մաքուր իսլամ, ծանր վայրագություններ և հանցագործություններ կատարում բոլոր մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում»:

Թեև ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի շուրթերով փորձում է հերքել հիշյալ ահաբեկչությանը Վաշինգտոնի, Լոնդոնի և Կիևի ներգրավվածությունը և անհիմն կերպով պնդում, որ «դրա ոչ մի ապացույց չկա, քանի որ ՈՒկրաինան դրան չի մասնակցել», հիշենք, որ Ռուսաստանի դեմ իրար հաջորդող ահաբեկչություններով պայքարելն ՈՒկրաինայի համար սովորական մի բան է դարձել, ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկն ինքն է մարտի 26-ին, ըստ էության, հաստատել է իր գերատեսչության մասնակցությունը ռուս և ուկրաինացի քաղաքական գործիչների և հասարակական գործիչների սպանություններին և մահափորձերին։

Պակաս խոսուն չէ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ RT-ի եթերում ամերիկացի լրագրող Ալեքս Ջոնսի հիշեցումը, որ ՆԱՏՕ-ն միշտ ունեցել է ահաբեկիչներին օգտագործելու ծրագիր:

«1950- 1980-ական թվականներին ՆԱՏՕ-ն ուներ ծրագիր, որը կոչվում էր «Գլադիո» գործողություն»»,- RT-ի տեղեկացմամբ , ասել է նա և հավելել, որ այդ ծրագիրն արդեն մասամբ գաղտնազերծված է։

«Ըստ այդ ծրագրի, եթե Ռուսաստանը սկսի հաղթել Եվրոպայում ցանկացած տեսակի հակամարտությունում, նրա թիկունքում մնացած գործակալական ցանցերը ահաբեկչություններ կկազմակերպեն, որպեսզի տեղի ունեցածի մեջ մեղադրեն ռուսներին, որպեսզի նրանց դեմ շրջեն հասարակական կարծիքը,- հայտարարել է Ջոնսը:- Ես ուսումնասիրություններ եմ կատարել ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ական քաղաքականության վերաբերյալ, և, ըստ ՆԱՏՕ-ի ռազմական դոկտրինի, երբ դաշինքը պարտվում է պատերազմում (Իսկ Ռուսաստանն այժմ պայքարում է հենց ՆԱՏՕ-ի դեմ), այն անցնում է ասիմետրիկ մարտական գործողությունների և ահաբեկչության»։

Ավելի վաղ հոլանդացի լրագրող Սոնյա վան դեն Էնդեն նույնպես հնարավոր է համարել, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը կարող են մասնակից լինել ինչպես արևմտյան հատուկ ծառայությունները, այնպես էլ ՈւՒրաինայի անվտանգության ծառայությունը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ