Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թուրքերից մի վախեցեք, սրանցից սարսափեք

Թուրքերից մի վախեցեք, սրանցից սարսափեք
10.03.2024 | 19:20

Արթիկում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ ի թիվս այլ հարցերի, ուշադրություն, քննարկվել են նաև արտաքին անվտանգային հարցեր:

Քննարկմանը մասնակցղել են.

Արթիկի ՔՊ-ական քաղաքապետ, նախկին հանրապետական՝ Անանիկ Ոսկանյանը: Անանիկը նաև Մանվել Գրիգորյանի սանիկն է:

ԱԺ պատգամովր Էմմա Պալյանը, ով աշխատում էր araatnews-ում ու ինձ հավաստիացնում էր, որ Ալեն Սիմոնյանը իրենց՝ լրագրողներին, արգելում է Միշիկի ու Սաշիկի մասին հոդվածներ գրելը:

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով 18 թվին կարող էր դառնալ սարքովի հեղափոխության առաջին զոհը. Լյովա Երանոսյանի ոստիկանի արձակած ձայնային ռումբը քիչ էր մնում ընկներ սրա ուռած գլխին: Հետո դարձավ մարզպետ, անեկդոտների հերոս, արագ փակեց վարկերն ու փրկեց՝ շաբաթական երկու անգամ բալկոնից նետվել ցանկացող հոգեպես հիվանդ մեկին, ինչի համար էլ անմիջապես ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Ինչքան տեղյակ եմ, ներկայումս ակտիվ համագործակցում է Բալասանյանի պիվզավոդի բրիգադի հետ:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով Հայաստանի առողջապահության նախարարն էր համավարակի ժամանակ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ .

Դուք թուրքերից մի վախեցեք, սրանցից սարսափեք:

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ