Մի՛ մերժեք տոները, նշե՛ք դրանք, շատ մի՛ խորացեք դրանց ենթա-ենթա-տեքստերի մեջ, երբեք չգիտեք՝ վաղն ինչ կլինի: Մանավանդ, որ այդ տոնը դրական, ջերմ ու գեղեցիկ միջավայրի տոն է:
Շնորհավորե՛ք ձեզ համար կարևոր մարդկանց, նրանց, ովքեր դեռ կան, ովքեր չեն անհետացել տարբեր հանգամանքներով:
Մեծ հաշվով, կյանքը հենց էսպիսի բաներից էլ կազմված է. եթե խորանաս կամ կենցաղայնացնես, տակը բան չի մնա:
Իրողությունները մեզ չարացրել են, մի թողեք, որ դա ձեզ սպանի:
Փորձեք ապրել ու ապրեցնել
Ալեն Ղևոնդյան