38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սա խաղ չի, էս ամենը շատ վաղուց շատ լուրջ է

Սա խաղ չի, էս ամենը շատ վաղուց շատ լուրջ է
07.03.2024 | 06:54

Դուք համառորեն չեք ուզում ընկալել և ընդունել, որ սա գոյության կռիվ է, տեսակի պայքար, որ ձեզ, ձեր երեխեքին, ձեր մայրերին ու կանանց, ձեր ամենը, ազգանունները, ձեր ծնողների գերեզմանները ոչնչացնելու են:

Հայի ազգանուն ունենալու համար հարկ եք մուծելու, այ «ճկուններ»: Գիտեք՝ չափազանցությու՞ն է:

Ես հեռու եմ այն մտքից, որ դուք անգետ եք:

Ես հեռու եմ այն մտքից, որ դուք կույր եք:

Ես հեռու եմ այն մտքից, որ դուք չեք հասկանում՝ ինչ է կատարվում:

Ես սա սովորական հայ քաղաքացուն չեմ ասում. ինքն այս ամենից՝ ձեզնից, մեզնից ու տո իմ գրած էս տեքստից արդեն վաղուց շատ է հոգնել:

Իսկ դուք սովորական հային եք հայհոյում, դա հեշտ է, քայլ չանելն էլ է լեգիտիմացնում:

Ի դեպ, խնդրին լուծելու տալու համար հայ քաղաքացին չէ, որ պետք է, կազմակերպված, գիտուն, կամային մարդիկ են պետք: Ասեմ՝ անգամ մասնագիտական ուղղվածության ու փորձի բերումով նրանք քիչ չեն, ինձանից լավ գիտեք անունները:

Շուտով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն են ապամոնտաժելու, դուք նորից շատ հանկարծակի անակնկալի կգաք ու կզարմանաք, որ, փաստորեն, սրանք նման քայլերի էլ են ընդունակ:

Իսկ ի՞նչ է մնացել Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի պահոցներից, ի՞նչն են թողել, ի՞նչը վերացրել, ի՞նչ է արել դրա նախկին տնօրենը, որ մեղքը բարդում էր այլոց վրա, թե բա՝ ինձ ստիպեցին:

Քանի դեռ որևէ քայլ չի ձեռնարկվում, բնաջնջվելու ենք. դժվա՞ր է էս ամենը հասկանալ, թե՞ էլի ուռճացնում եմ: Դե անկեղծ ասեք՝ ձեզնից քանիսը որքան փող է երկրից դուրս հանել, որ երկրի քաղաքացիության տասովկեք եք տեսել... Շարունակե՞մ:

Էն, որ հոգնում ես նույն բանը ասել 5 տարի: Էն, որ դա չես ասում որպես դիտորդ, այլ՝ որպես մասնակից ամեն ձևի ռասկլադի դեպքում: Էն, որ հեռու անցյալի որոշ թեզեր այսօր որոշները դիտարկում են որպես հայտնագործություն, «Փաստորեն, սրանք էս ամենին ընդունակ են...»: էն, որ չգիտես՝ գժանոցի ո՞ր բաժնում ես հատկապես հայտնվել, ու ձև լինելու՞ է էդ տեղից դուրս գալու:

Եթե մեկ բառով ասեմ՝ չկա այսօր հայ հանրույթի ու էլիտայի մոտ կարմիր գիծ, չկա շեմ, որ կդրդի նրան մինչև վերջ գնալուն: Ինքն իրեն փրկելու: Սա գնահատական չէ, սա փաստ է:

Միգուցե, երբ նրանց առանձին տեսակների սեփականությանը դիպչեն, էդ ժամանակ մի բան կստացվի, մնացած դեպքերում նրանք մեծ հաշվով թեմայի մեջ կամ չեն, կամ ժամանակ ձգելու իմիտացիայի մեջ են: Բայց էդ ժամանակ էլ նրանք արդեն մենակ մնացած կլինեն:

Որոշներն էլ արդեն վաղուց 2026-ի ընտրությանն են պատրաստվում, ու ասեմ, իրենց սա լավ էլ ձեռ է տալիս, կարգին փող են աշխատել:

Այ սենց անդուր ու տրամադրություն փչացնող բաներ եմ ես միշտ գրում: Սա խաղ չի, էս ամենը շատ վաղուց շատ լուրջ է: Սա մեր կյանքն է, որ ամեն պահ կարող է հատել:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ