Մատադորը կորրիդայի` ցլամարտի, հերոսն է, որը կորրիդայի կանոններով պետք է սպանի կատաղած ցուլին:
Մատադորին օգնում են տորերոները:
Մատադորի նախապատրաստումը սկսվում է 10-12 տարեկանից:
Պատմության մեջ շատ քիչ են դեպքերը, երբ մատադորը զոհվել է ցուլի հարվածից:
Փաշինյան Նիկոլն իրեն մատադորի տեղ է դրել, սակայն վախենում է ցուլերից: Ավելին` վերջինս չգիտի կորրիդայի պայմանները, էլ չեմ խոսում նախապատրաստման մասին:
Այնուամենայնիվ, Փաշինյան Նիկոլը հիշատակում է ցուլերին և կարմիր հագուստը:
Եթե Փաշինյան Նիկոլը սուր միտք ունենար, ապա նրա պատմության մեջ մատադորը Պուտին Վլադիմիրը կլիներ, իսկ ինքն ու Ալիև Իլհամը` ցուլերը:
Չնայած, մյուս կողմից` Փաշինյան Նիկոլից ի՞նչ ցուլ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ