38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կոլաբորացիոնիստները՝ քավության նոխազ

Կոլաբորացիոնիստները՝ քավության նոխազ
10.02.2024 | 16:34

Քաղաքական այդ պահի կոնյուկտուրայից ելնելով՝ երբեմն իշխանությունները աչք են փակում երկրի ներսում կոլաբորացիոնիստական (թշնամու հետ համագործակցող) աշխատանք կատարող անձանց կամ խմբերի վրա։ Օգտագործում են նրանց, իսկ քաղաքական այդ պահի կոնյուկտուրայի փոփոխությունից հետո այդ խմբերը, որոնք հենց սկզբից էլ բացահայտված են հատուկ ծառայությունների կողմից, հանկարծ հռչակվում են թշնամու ագենտներ և հայրենիքի դավաճաններ, ու պարտության, դժբախտությունների, ձախողումների ամբողջ մեղքը բարդվում է հենց նրանց վրա։

Այնինչ, հաճախ հենց իշխանություններին է խրախուսում այդ կոլաբորացիոնիստական աշխատանքը, որպես ապագայում իրենց համար ապահովագրում` քավության նոխազ։

Հենց այդպես վարվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1920 թվականին` մերձենալով Խորհրդային Ռուսաստանի հետ, խոստացավ դառնալ իսլամ աշխարհի սոցիալիզմի ջահակիրը։ Անգամ դրոշի գույնը փոխվեց։ Երկրում Քեմալի խրախուսմամբ ստեղծվեցին սոցիալիստական և կոմունիստական կուսակցություններ։ Այդ ընթացքում երկիր էր հոսում խորհրդային կապիտալը։ Խորհրդային միության կապիտալով Թուրքիայում կառուցվեցին գործարաններ ու արտադրական հզորություններ...

Բայց հենց այն պահին, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները սկսեցին թուլանալ, Կոմունիստական կուսակցությունն ու մյուս սոցիալիստական խմբերը հռչակվեցին թշնամի և կոլաբորացիոնիստներ, և պետական մամլիչը սկսեց հոշոտել նրանց:

Սա՝ որպես անվճար դաս:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ