25.01.2024 թիվ:
Քաղաք Երևան:
Շենգավիթ վարչական շրջան:
Գարեգին Նժդեհի հրապարակ:
Յուրահատուկ է Շենգավիթը:
Այստեղ կաթոլիկ աշխարհի հետ տոնել են Սուրբ ծնունդը, այնուհետև Նոր տարին:
Հետո կրկին Սուրբ ծնունդը:
Հին նոր տարին:
Այժմ Շենգավիթում պատրաստվում են տոնել չինական Նոր տարին (10.02.2024 թ.):
Այնուհետև… Նովրուզ-Բայրամը (20.03.2024 թ.):
Բացի դրանից` ամռանը ևս Նոր տարի նշելու առիթներ կան:
Եվ, այսպես շարունակ: Ստացվում է` տոնածառն ապամոնտաժելու իմաստ չկա:
Լավն է Շենգավիթը: Այստեղ ուրախ է և երջանիկ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ