Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Չորս տարի առաջ է այս դեպքը տեղի ունեցել

Չորս տարի առաջ է այս դեպքը տեղի ունեցել
17.12.2023 | 22:27

Եղբայրս իր ընկերների հետ մեքենայով բարձրանում են Կարմիր սար որսի:

Ի դեպ, օրինական որսորդներ են բոլորն էլ: Այդ օրը կիրակի էր ու ես ինչպես միշտ գնացի եկեղեցի:

Երբ կանգնած փառաբանում էինք, Հոգին ինձ հուշում էր աղոթել եղբորս համար:

Սկսեցի աղոթել, աղաչում էի ու անկախ ինձանից արտասուքը գնում էր:

Հիշում եմ միայն ասում էի` Տե՛ր, ողորմի և փրկի եղբորս:

Տուն եկա ու զանգեցի մամային, որ տեսնեմ հո բան չի՞ եղել: Մաման արտասվելով փառք էր տալիս Աստծուն, որ տղաները փրկվել են:

Սար բարձրանալիս մինչև գագաթը բարձրացել են, բայց հետո մեքենան գլխիվայր շրջվել է ու այդպես անընդհատ շրջվելով իջել է մինչև վերջ:

Մեքենայից բան չէր մնացել, այն տեղը որտեղ եղբայրս նստած է եղել այդ կողմի ապակին անգամ չէր կոտրվել:

Եղբայրս պատմում է, որ զենքը դրել էր ոտքերի արանքը, այն մեջտեղից կոտրվել էր, բայց եղբորս անգամ քերծվածք չէր եղել: Փա՜ռք Աստծո, տղաները բոլորը ողջ են մնացել:

Հազար փառք, մեր Տերը կենդանի Աստված է, ու երբ Հոգին առաջնորդում է աղոթել, հնազանդվեք և մի՛ ալարեք աղոթել: Եղել է, որ գիշերն ուշ ժամի ինձ արթնացրել է ու որևէ մեկի համար աղոթել տվել, ու հետո պարզվել է, որ տվյալ պահին այդ մարդը փորձանքի մեջ է եղել:

Տերը սիրում է բոլորիս: Երբ մենք աղոթում ենք, Տերը գործում է, աղոթող լինենք մեկս մյուսի համար, ինձ համար էլ աղոթեք, օրհնող լինենք, թող մեր բերանը միշտ օրհնի և աղոթի:

Մարինե ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 2453

Մեկնաբանություններ