Ամեն առավոտ շանս հետ զբոսանքը սովորական լինելուց զատ առիթ է դառնում ծանոթ մարդկանց հանդիպելու, բարևելու,, մի երկու բառ խոսելու։
Կանգառում անհանգիստ քայլքով վեր ու վար անող ծանոթիս հանդիպեցի:
- Բարի լույս։
- Աստծու բարին։
Տանու շորերով էր, հաստատ ինչ-որ մեկին էր սպասում։
- ՈՒ՞մ ես սպասում։
- Հնդիկներին։
- Հնդիկների՞ն,-զարմացա։
- Հա՛, հնդիկներին, տանը գործ ունեմ, տանեմ ամառանոց:
- Բա մինչ հնդիկների գալն ո՞վ էր էդ գործն անում։
Լռեց։ Հասկացավ հարցիս իմաստը։
Մի ժամանակ էլ, մեր խաշնարած հաևանները մեր ոչխարի հոտերն էին փոր հացի արոտներ տանում, հետո՜…
Հետո ասացին.
- է՛ս սարն իմն է, է՛ս ծառն իմն է, է՛ս լեռն իմն է, Է՛ս ԵՐԿԻՐՆ իմն է…
Ասացին ու ոչխարի հոտի պես նստեցին մեր Խաչքարոտ երկրին…
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ