«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մի պարտադրեք մարդկանց, թե որտեղ ապրեն. ռոբոտ չեն, հոտ չեն, որ այստեղ-այնտեղ քշեք

Մի պարտադրեք մարդկանց, թե որտեղ ապրեն. ռոբոտ չեն, հոտ չեն, որ այստեղ-այնտեղ քշեք
28.09.2023 | 21:00

Այս օրերին շատ տեղահանվածների հետ եմ ակամայից խոսել, մի հարյուր հոգի հենց շուրջս են ապրում. համարյա 99 տոկոսը չեն ուզում Գորիսում մնալ, նախ, որ աշխատանք չկա, հետո էլ պարզ ասում են՝ մի կրակից փախել ենք, որ մի ուրիշ կրակի մեջ ընկնե՞նք…

Փորձում էի համոզել, որ աշխատանք կա, որ այստեղ ապահով է, որ միջանցքը… Բայց ես էլ ասածներիս չէի հավատում, միջանցք բառից սոսկում, շրջվում-փախչում էին…

Ասելս այն է՝ մի պարտադրեք մարդկանց, թե որտեղ ապրեն, ռոբոտ չեն, հոտ չեն, որ այստեղ-այնտեղ քշեք, հիմնականում՝ բոլորն էլ կրակային:

Մի տարեց մարդ, օրինակ, լացում էր՝ չեմ ուզում Գեղարքունիք գնալ, էն էլ ամենասահմանային գյուղն են ուղարկում…

Երեկվա լուսանկարածս կանայք էլ կտրականապես Հայաստանում չեն ուզում մնալ, ուզում են մի քիչ շունչ առնել ու թռչել Մոսկվա՝ որդիների մոտ:

Մեղք մի առեք վզներդ, հանգիստ թողեք մարդկանց, թող մի քիչ հանգստանան հանգրվանած տեղում, խելքները գլուխները գա. մի օգտվեք նրանց անհուսալի ու վախեցած վիճակից:

Մարդիկ նոր են տեղ հասել, թողեք մի քիչ շունչ առնեն, իրենք կորոշեն՝ ուր գնալ:

Ձեզ համար գուցե նրանք սոսկ թվեր են, որոնց պիտի խցկել այստեղ-այնտեղ, բայց մի մոռացեք, որ նրանք հայրենիք են ունեցել, տուն-տեղ, հարգանք-պատիվ, թանկ սկզբունքներ, երազանքներ, նախասիրություններ ունեն: Նրանցից յուրաքանչյուրը մի մեծ կենսագրություն է՝ իր ստեղծած- արարածով, որ ջուրն է լցվել ժամերի մեջ...

Ախր, նիկոլը որ ուզի՝ 120 հազարի համար էլ նոր բնակարան կգնի՝ որտեղ նրանք են ուզում, ինչը պարտավոր է. փոխհատուցում թող պահանջի եղբայր ալիևից. կամ գուցե արդեն ստացե՞լ է, ինչու եք նրա հոգսը թեթևացնում, և Աստված գիտի, ինչ շինություններ ու աշխարհից կտրված գյուղեր քշում այս մարդկանց:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ